Բաժիններ՝

«Ֆուլհեմի» սեփականատերը ցանկանում է 574 մլն եվրոյի դիմաց գնել «Ուեմբլին»

Հավակնոտ տղամարդ: Լոնդոնի «Ֆուլհեմի» ամերիկացի սեփականատեր Շահիդ Խանը պաշտոնական առաջարկ է արել Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիային՝ 90-հազարանոց «Ուեմբլի» մարզադաշտի գնման վերաբերյալ:

«Մենք կարող ենք հաստատել, որ մենք մարզադաշտի վաճառքի վերաբերյալ առաջարկ ենք ստացել»,- նշել է Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարը: «Ուեմբլին» պատկանում է կազմակերպությանը 2007 թվականից՝ մարզադաշտի վերակառուցման ավարտից հետո, սակայն Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հաշվին դեռ կա 172 մլն եվրո պարտք՝ կապված արենայի վճարների հետ:

Խանը «Ուեմբլիի» համար առաջարկում է 574 մլն եվրո (500 մլն ֆունտ): Եթե վաճառքը տեղի ունենա, ապա «Ֆուլհեմի» խաղերից բացի, մարզադաշտում ավելի հաճախ կանցկացվեն ամերիկյան ֆուտբոլի հանդիպումներ: Հավանական է, որ «Ուեմբլին» կդառնա Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) լիարժեք մաս:

Խանի կարողությունը գերազանցում է 7 մլրդ եվրոն: Բացի «Ֆուլհեմից», նրան է պատկանում նաև ամերիկյան ֆուտբոլի «Ջեքսոնվիլ Յագուարս» ակումբը, որը հանդես է գալիս Ֆուտբոլի ազգային լիգայում: Տվյալ պահին «Ուեմբլիում» ժամանակավորապես հանդես է գալիս «Տոտենհեմը»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս