Բաժիններ՝

Ռաֆայել Սարաֆիս-Վարոսյանը՝ Հունաստանի շախմատի դպրոցականների չեմպիոն

Հունաստանում կայացած շախմատի դպրոցականների առաջնության մինչև 8 տարեկան տարիքային ենթախմբում հիանալի հաջողության հասավ Ռաֆայել Սարաֆիս-Վարոսյանը:

Նա 9 հնարավորից վաստակեց 9 միավոր և 203 շախմատիստների մեջ միանձնյա գրավեց առաջին տեղը: Հաղթանակի շնորհիվ պատանի շախմատիստն իրավունք նվաճեց մասնակցելու աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնություններին: Ռաֆայելը իր տարիքային խմբում երկու անգամ նվաճել է նաև Կրետե կղզու չեմպիոնի տիտղոսը:

Ավելացնենք նաև, որ չնայած Ռաֆայելը ծնվել է Հունաստանում՝ նա գերազանց խոսում, գրում և կարդում է հայերեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս