Բաժիններ՝

Մխիթարյանը հնարավոր է կմասնակցի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ առաջիկա խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է կմասնակցի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ առաջիկա խաղին:

«Զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ Մխիթարյանը հնարավորություն ունի մասնակցելու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջիկա խաղին: Մխիթարյանը BeinSports-ի հետ զրույցում ևս փաստել է, որ պատրաստ է խաղալ առաջիկա հանդիպմանը:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի շրջանակներում «զինագործները» ապրիլի 29-ին կհյուրընկալվեն «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30