Բաժիններ՝

Ֆուտբոլը կկարոտի քեզ, կամ՝ հավերժ Ինիեստա

Իսպանացի ֆուտբոլիստ Անդրես Ինիեստան հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին: Ինիեստան որոշել է կարիերան շարունակել Չինաստանում, որտեղ ոչ միայն ֆուտբոլ կխաղա, այլ նաև կզարգացնի իր բիզնեսը: Կատալոնական «Բարսելոնայի» ավագը ոչ միայն աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է, այլև հայտնի գինեգործ: Մի քանի տարի առաջ Ինիեստան 10 միլիոն դոլար ներդրեց իր հայրենի քաղաքի՝ Ֆուենտեալբիլիայի խաղողի այգիներում և սկսեց գինու արտադրություն:
Իր բիզնեսին Ինիեստան վերաբերվում է այնքան լուրջ, որքան ֆուտբոլին: Ամեն տարի արտադրվում է 700 հազար շիշ կարմիր, սպիտակ և վարդագույն գինի: Բրենդը կոչվում է Bodega Iniesta: Գինու տեսակներից մեկը կոչվել է Ինիեստայի աղջկա՝ Վալերիայի անունով: Գինիները վաճառվում են ոչ միայն Իսպանիայում, այլև Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում:

Ժամանակակից ֆուտբոլի լեգենդներից մեկին հրաժեշտի խոսքեր են հղել մի շարք հայտնի ֆուտբոլիտներ և ֆուտբոլային գործիչներ:

Մինչ հայտնի կդառնար, որ Ինիեստան պաշտոպանես հեռանում է կատալոնական «Բարսելոնայից», ֆուտբոլիստին է դիմել հայտնի մարզական լրագրող Պասկել Ֆերրեն: Պասկալ Ֆերրեն, ով նաև France Football-ի խմբագիրն է և կազմակերպում է «Ոսկե գնդակ» մրցանաբաշխությունը, ներողություն է խնդրել Անդրես Ինիեստայից այն բանի համար, որ նա երբեք չի ստացել ամենահարկի ինդիվիդուալ մրցանակը:

«Այն ամենը, ինչ դուք հիմա կկարդաք իմ խմբագրականում, նախապես համաձայնեցված է եղել France Football-ի անձնակազմի հետ, որպեսզի չլինեն անհարթություններ: Սա հարգանքի օր է: Մեզ համար Ինիեստան հասարակ ֆուտբոլիստ չէ, նա ՖՈՒՏԲՈԼԻՍՏ է: Այն նվիրվածությունն ու հարգանքը, որ նա ունի թիմի ներսում, արեցին այնպես, որ նա այդպես էլ չնվաճեց այս մրցանակը: Նա ապացուցեց, որ ուղեղը չեմպիոնի ամենակարևոր հատկությունն է: Ինիեստան փառահեղ ֆուտբոլիստ է, մեծագույններից մեկը: Նա այն մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է, որ այդպես էլ չստացան «Ոսկե գնդակ»: Մենք շատ ենք ցավում դրա համար:

Հույս ունենք, որ նրա հրաշալի մասնակցությունն Աշխարհի առաջնությունում կուղղի այդ իրավիճակը»,- գրել է Ֆերրեն:

Ինիեստային հաջողություն են մաղթել նաև մի շարք հայտնի ֆուտբոլային գործիչներ:

«Իհարկե, ես ցանկանում եմ նրան մաղթել միայն լավագույնը: Ես մեծ հաճույքով եմ աշխատել նրա հետ: Սկզբում մենք խաղում էինք իրար հետ, հետո ես մարզել եմ նրան:

Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե ինչպիսի ժառանգություն է նա թողնում ակումբին և, առհասարակ, ֆուտբոլին: Նա թոփ մակարդակի ֆուտբոլիստ է:
Ինիեստան լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ով ընկալում է ֆուտբոլը բոլոր կողմերից: Դժվար է գտնել նրանից լավ ֆուտբոլիստ:

Նա սովորեցնում է երիտասարդներին, թե ինչպես է պետք խաղալ ֆուտբոլ, ինչպես ղեկավարել գնդակը: Նա իսկական օրինակ է»,- նշել է Գվարդիոլան:

«Դու տեսնում ես, թե ինչպես է նա ընդունում գնդակը և հասկանում ես, որ հիմա ինչ-որ անհավանական բան կլինի: Վերիվերջո, միթե՞ սա չէ պատճառը, որ պետք է սիրել ֆուտբոլը: Դու ամեն ինչ ես այն տղաների համար, ովքեր հենց նոր են նվեր ստացել իրենց առաջին գնդակը: Շնորհակալ եմ այս հեքիաթի համար, Անդրես Ինիեստա». Կլաուդիո Մարկիզիո

«Շնորհակալ եմ Անդրեսինիո, շնորհակալ եմ Անդրես Ինիեստա, դու հիասքանչ ես». Սերիխո Ռամոս

«Շնորհակալ եմ, Ինիեստա: Ինձ համար երջանկություն էր քեզ հետ խաղալը: Հաջողություն քո կյանքի նոր փուլում». Պեդրո

«Որքան հրաշալի պահեր ենք անցկացրել միասին, Ինիեստա: Դրանք պահեր են, որոնց համար արժե ապրել». Ֆերնանդո Տորրես

«Հպարտություն էր քեզ հետ խաղալ հավաքականում և փոխանակվել շապիկներով: Միասին մենք խաղացինք ֆուտբոլի ամենահիասքանչ պահերը: Հատկապես շնորհակալ եմ արժանի մրցակցության և անսահման հարգանքի համար». Կասիլիաս

«Մեծագույները արժանի են հեռանալ այնպես, ինչպես դու: Դու իսկական ֆուտբոլիստի օրինակ ես». Լոպետեգի

«Ֆուտբոլը կկարոտի քեզ». Սաուլ Նյիգես

«Շնորհակալ եմ, որ ինձ օգնեցիր վայելել ֆուտբոլը: Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ մենք անցանք միասին: Դու արժանի ես լավագույնին». Դավիթ Վիլլա

«Օրինակ բոլորի համար: Շնորհակալ եմ այս 22 տարինեի ֆուտբոլի համար». Ինսինյե

«Ես միշտ կարող եմ ասել, որ խաղացել եմ, վայելել եմ և սովորել եմ քեզ հետ: Շնորհակալ եմ քո թողած ժառանգության համար». Սանտի Կասորլա

«Դու ինձ համար օրինակ ես եղել առաջին իսկ օրից: Հրաշալի էր անցկացնել այսքան հիանալի օրեր քեզ հետ: Շնորհակալ եմ ամենի համար: Դու օրինակ ես բոլորի համար». Ռոբերտո

Ինիեստային հրաժեշտի խոսքեր են հղել նաև մի շարք ֆուտբոլային ակումբներ:

«Վիլյառեալ».

«Մատերիա, որից բաղկացած է երազանքը, Անդրես Ինիեստա»:

«Բրյուգե».

«Մեզ համար պատիվ էր խաղալ քեզ հետ քո դեբյուտային խաղում, Անդրես
Ինիեստա»:

«Սևիլիա».

«Լա Լիգայից հեռանում է իսպանական ֆուտբոլի լեգենդը, ով իր գոլով մեզ փառահեղ հաղթանակ պարգևեց 2010 թվականի Աշխարհի առաջնությունում: Քո արժանիքիների և համեստության համար դու միշտ կլինես սիրված և միշտ ծափահարությունների կարժանանաս մեր երկրպագուների կողմից»:

«Էսպանյոլ».

«Դու հայտնեցիր, որ հեռանում ես Լա Լիգայից, սակայն դու միշտ կլինես մեծագույն ֆուտբոլիստ «թութակների» համար: Ավելի ու ավելի շատ ֆուտբոլային երկրպագուներ են սիրահարվում քո խաղին, Անդրես Ինիեստա: Շնորհակալ ենք և հաջողություն ենք մաղթում ապագայում:

«Օլիմպիկ Մարսել».

«Մենք միշտ երազելու ենք, որպեսզի հանդիպենք քեզ խաղադաշտում: Ֆուտբոլը կկարոտի քեզ, Անդրես Ինիեստա»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս