Բաժիններ՝

«Ես ցավում եմ բացասական դրվագների համար, կարծում եմ՝ Վենգերը նույնպես». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է ԱՊԼ-ի առաջիկա խաղի մասին՝ «Արսենալի» հետ: Վերջին շրջանում լարված են երկու թիմերի մարզիչների հարաբերությունները:

«Եղել են որոշ բաներ, ժեստեր, բառեր, առանց որոնց ավելի լավ կլիներ: Ես հիմա ինձ ավելի լավ եմ զգում՝ առանց ավելորդ ենթադրությունների: Երբ ես առաջին անգամ Անգլիայում էի, լոնդոնցիները անվիճելի առաջատար էին, և ես շատ ջանք էի ներդնում նրանց դեմ խաղալու համար:

Նրանք հրաշալի թիմ ունեին, ես շնորհակալ եմ դրա համար, քանի որ դա ստիպեց մեզ խաղալ մեր հնարավորությունների առավելագույն չափով: Ցավո՞ւմ եմ ես բացասական դրվագների համար: Իհա՛րկե ցավում եմ, կարծում եմ՝ Վենգերը նույնպես», – նշել է Մոուրինիոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս