Թամանյանից հետո աշխատել են ևս լուրջ ճարտարապետներ, որոնք կառուցել են Մատենադարանը, ԳԱԱ շենքը, Հանրապետության հրապարակի շենքերը, գինու գործարանը: Այս տեսանկյունից` քաղաքը խիստ անսամբլային է: Կառուցել են Հյուսիսային պողոտան: Այնպիսի տպավորություն է, որ այդ նոր շենքերը միմյանց հետ կռվում են, ներդաշնակ չեն, ուզում են ապացուցել` ո՞ւմ տերն ավելի շատ փող ու ավելի մեծ կապեր ունի:
Ամիսներ առաջ «168 Ժամի» խմբագրություն էին դիմել մի քանի կանայք` ահազանգելով, որ Երևանի Լենինգրադյան փողոցում գտնվող «Մարկետ» խանութից «Աշտարակ ձու» փաթեթավորմամբ 10 ձու էին գնել, և, տանելով տուն` պարզել էին, որ տուփի մեջ Պաշտպանության նախարարության մակնշմամբ ձվեր են եղել: Խմբագրություն դիմած քաղաքացիները բողոքում էին ոչ թե ձվի որակից, այլ զայրացած էին, որ զինվորների համար նախատեսված սնունդը հայտնվում է խանութներում:
Եզան լեզուն, նույն ինքը` ջղախոտը, հայտնի է եղել հայ բուժարարներին։ Որքան էլ որ աշխարհը գրի հին հունական և հռոմեական բժիշկների նվաճումների մասին, մենք կարող ենք ավելացնել. Արտաշիսյանների Հայաստանում մշակվել են դեղաբույսեր` դրանցից բուժիչ պատրաստուկներ ստանալու նպատակով։
Հանրությունը լավ չի պատկերացնում Ակադեմիայի դերը և կիրառական գիտության դերը, դրա համար թվում է, թե… Այ, ասում են՝ Ակադեմիան ի՞նչ է անում, կամ ասում են՝ մեզ պե՞տք է այդ Ակադեմիան: Կարժում եմ, մի կողմից էլ` մենք ենք մեղավոր, որ լավ չենք ներկայացնում մեզ հանրությանը, շատ կարևոր է նաև լրատվամիջոցների դերն ու նշանակությունը:
Մենք մեր քաղաքականությունը չունենք, մենք մի պահ ունեցել ենք, հետո հրաժարվել ենք, հիմա անդադար հետաքրքրվում ենք` ի՞նչ է անում մեր ղեկավարը: Նրան ասում են` պիտի անես էս, նա գնում սկսում է` իսկ կլինի՞ մի քիչ էսպես, մի քիչ էնպես… Սա չի կարող լինել մեր ղեկավարի քաղաքականությունը: Մեր ղեկավարը գիտի` ինչին է ձգտում:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան հայրապետական թեմի փոխանորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի անունների շուրջ ստեղծված «օֆշորային սկանդալը», դրա մեկ այլ մասնակցի` գործարար Աշոտ Սուքիասյանի հայտնի նամակից հետո, ըստ շրջանառվող տեսակետների, փորձում են քնեցնել:
Մոսկվայի Արբիտրաժային դատարանում հունիսի 18-ին կայացել է «Միջպետական բանկն` ընդդեմ «Rhinoville Property Limited» ընկերության» դատական հերթական նիստը` դատավոր Ա.Ա. Կոմարովի նախագահությամբ:
Հունիսի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ անվանի քանդակագործ, ժողովրդական նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանի հոբելյանական մեծ ցուցահանդեսի բացումը:
Հայի արտագաղթի պատճառը նախևառաջ հոգեբանական վիճակն է: Հայը ցեղասպանություն տեսած, վիրավոր ազգ է` էն գլխից: Իսկ ցեղասպանությունը 1000 տարի է տևել. մինչև 1915թ. քո երեսին թքել են, ով մեզ ժպտացել է, ուրախացել ենք, որ մարդու տեղ են դնում: Ինքնասիրությունը մեզ դարձրել է ոչ թե հպարտ, այլ գոռոզ:
Մեր անխոնջ Ոստիկանությունը նոր-նոր էր տարածել հանրահայտ դարձած «գործարար» Աշոտ Սուքիասյանի հետախուզման մասին տեղեկատվությունը, երբ սույն պարոնը նամակ գրեց ՀՀ գլխավոր դատախազին:
Հայաստանում կան շատ լավ բաներ և շատ լավ մարդիկ: Հայաստանում կան մարդիկ փայլուն աչքերով և կան նաև շատ հարուստներ, որոնք տհաճություն են առաջացնում հասարակության մոտ: Կան և մարդիկ, որոնք պարկեշտ են, պարզապես նրանց մասին շատ ավելի դժվար է պատմել, որովհետև նրանց մասին խոսելը այնքան էլ հետաքրքիր չէ:
Տիրակալի հետ հարաբերություններում քո անկախությունը շեշտելը կնշանակեր` բացահայտ ձեռնոց նետել նրա տիրակալական իրավասություններին:
Ես դիմեցի վարչապետ Տիգրան Սարգսյանին, պատասխանն ուղարկել էին մարզպետին, թե ինչ է պատասխանել` ոչինչ չասացին։ Անցավ մի քանի օր, ես 2011թ. նոյեմբերին դիմեցի «Կիսաբաց լուսամուտներ» Հեռուստահաղորդաշարին, շնորհակալ եմ` ցուցադրեցին։
Սա գողություն է: Իմ աներն ու զոքանչը սփյուռքից են, գովազդը տեսել էին, տարիներ առաջ պայմանագիր են կնքել ընկերության հետ, որ 2009-ին տեղափոխվեն Հայաստան` իրենց նոր բնակարան: Մինչև անցած տարի դեկտեմբեր խաբել են մեզ` այսօր-վաղը կտանք:
Մանվել Գրիգորյանին հաջողվել է օրենքի վերնագրում գրել տալ իր ղեկավարած հասարակական կազմակերպության անվանումը, թեև ոչ ամբողջական, որն ինչ-որ իմաստով այնքան էլ արդար չէ: Բայց դրա պատճառն այն է, որ Գրիգորյանը դարձավ ԱԺ պատգամավոր, ի տարբերություն այլ ջոկատների հրամանատարների, ովքեր փորձեցին, բայց անհաջողության մատնվեցին:
Առողջության պահպանման Միջազգային կազմակերպության տվյալներով` մարդկանց 90 տոկոսը հերպեսի վարակակիր է։ Մնացած 10 տոկոսը գործնականում նախադպրոցական տարիքի երեխաներ են։
Ցավում եմ, բայց Հայաստանում Ժանսեմի գնային սխալ քաղաքականությունն ազդում է ողջ աշխարհում ձևավորված գնային համակարգի վրա: Այստեղ չեն պատկերացնում Ժանսեմի ստեղծագործությունների գեղարվեստական արժեքը:
Մեզանում ձևավորված և ընտրությունից ընտրություն ընտրակեղծիքների միջոցով վերարտադրվող անօրինական իշխանության հիմքում ընկած են հարստության կուտակման ոչ լեգիտիմ այն մեխանիզմները, որոնք ի հայտ եկան սկզբից վաուչերային սեփականաշնորհման, իսկ հետագայում նաև հանցավոր տնտեսական մենաշնորհների ձևավորման տեսքով:
Լեզուն պահպանվում է լեզուն կրողով, իսկ եթե կրողն էլ կտրվում է իր հողից, լեզուն ապագա չունի:
Մենք պետք է փորձենք դիտարկել, թե ինչպես են համաշխարհային զարգացումներն ազդում մեր արվեստագետների վրա: Օրինակ՝ ինչպե՞ս է ֆրանսիական կուլտուրան ազդում ֆրանսահայ արվեստագետի վրա, այսինքն՝ ի՞նչ տենդենց ունի հայ ծագում ունեցող արվեստը:
Ռոբոտաշինությունը, իհարկե, թանկ հաճույք է, և շատ հարցեր արտադրության մասով Հայաստանում դժվար է լուծել, սակայն կան բազմաթիվ խնդիրներ մեր իրականությունում, որտեղ լուծումներ կարող են տալ հայ ճարտարագետները, իսկ այդ ամենը կարող է ոչ միայն նպաստել մեր երիտասարդ կադրերի աշխատանքի տեղավորմանը, այլև արտադրական կազմակերպություններին տեղական սարքավորումներ առաջարկելուն:
Ընդհանուր առմամբ` եթե գնահատելու լինենք իրանական քաղաքական դաշտը և նախագահի թեկնածուներին, ապա պետք է նկատենք, որ ընտրական փուլի վերջում մնացած 6 թեկնածուներից միայն Հասան Ռոհանին էր ներկայացնում բարեփոխիչների ճամբարը, եթե այդպես կարելի է կոչել: Այս տեսանկյունից` Իրանում շատ հետաքրքիր արդյունքներ գրանցվեցին. փաստորեն, որևէ կանխատեսում չիրականացավ, ինչպես հաճախ լինում է:
Կանացի անպտղություն. Խառնեք 30 գ ջղախոտ մեծի (եզան լեզու) չոր տերև և 10 գ չոր, մանր կտրատած արմատ, մեխակ համեմունքային` 5 կոկոն, 15 րոպե եփեք եռացող ջրային բաղնիքի վրա` 200 մլ ջրում, ավելացրեք 250 գ մեղր, եփեք ևս 10 րոպե։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։ Շարունակեք մինչև վերջանա, ընդմիջեք մեկ շաբաթ, կրկնեք։
Սա ամենևին չափազանցություն չէ: Հայաստանի բնակիչների ճնշող մեծամասնության դեպքում՝ հնարավոր չէ ապրել և միաժամանակ մտածել բնակարան ունենալու մասին:
Սփյուռքահայ գրող Վահան Զանոյանը Դուբայում պատահմամբ հանդիպել է թրաֆիկինգի զոհերի` հայաստանցի երիտասարդ կանանց: Այդ հանդիպումները, զրույցներն էլ դարձել են «Հեռու մի տեղ» վեպի նյութը
Արշալույս Ճգնավորյանը խնդրանքով դիմում է ՀՀ կառավարությանը
Եթե հնարավոր չէ ուղղվել, ուրեմն պետք է զբաղվել ինքնաքննադատությամբ
Ըստ Գ. Իսագուլյանի՝ Հայաստանն այսօր սոցիալ-տնտեսական քաղաքական մի իրավիճակում է գտնվում, որից դուրս գալու երկու ճանապարհ կա` հեղափոխություն վերևից և հեղափոխություն ներքևից
«Եթե մենք նորմալ քաղաքակիրթ երկիր լինեինք, որտեղ հասարակությունն է ձևավորում իշխանությունը, պարզ է, որ հասարակությունը կգնար, կջնջեր այդ մարդկանց»,- ասում է Հովհաննես Իգիթյանը
«Շարունակվում է Հայաստանում այն խնդիրը, թե լրատվամիջոցները, բացասական տեղեկություններ տալով, հասարակության մեջ ավելացնում են դժգոհության ալիքը: Ուզում եմ տեսնենք` ի՞նչ տեղեկություն պետք է տան լրատվամիջոցները, որ չեն տալիս»