Եվրոպական միության հետ համագործակցությունից շահույթը միանշանակ ավելի շատ է, քան Մաքսային միությունից: Կա ևս մի բան, որը ցանկանում եմ ավելացնել. չնայած Վիլնյուսի գագաթաժողովի հաջողության հավանականությանը` այս գործընթացը կարծես թե տևելու է մի քանի տարի, ես դա չէի պատկերացնում:
Դելֆինիում դաշտայինը պարունակում է գլյուկոզիդ դելֆինին, ակոնիտի թթու, սպիրտ (մաննիտ), կեմպֆերոլ և անտոցիանային ներկանյութեր, դաբաղանյութ, ֆլավոններ, կալիում, մագնիում, երկաթ, կուտակում է պղինձ, կոբալտ, մոլիբդեն, սելեն, ստրոնցիում։ Սերմերը մոտ 30 տոկոս ճարպ են պարունակում։
Ես կարծիք դեռևս չունեմ: Իր հետ ծանոթ եմ, բայց լիարժեք կարծիք չունեմ: Կաշխատենք` կերևա»: Այս պահին ոչինչ ասել չեմ կարող: Ինչ վերաբերում է այն լուրերին, թե ՀՀԿ-ական թեկնածուն Պռոշյանում ընտրակաշառք է բաժանել, Կովալենկո Շահգալդյանն ասաց. «Ես Պռոշյանի բնակիչ չեմ, պետք է գնաք Պռոշյան` իմանաք:
Հայաստանի իշխանությունը չկարողացավ ազդել «Գազպրոմի» վրա և թույլ չտալ գազի գնի բարձրացում: Հիմա իշխանության առանձին օղակներ փորձում են ադմինիստրատիվ միջոցներով թույլ չտալ գազի գնի բարձրացման հետևանքով այլ ապրանքների և ծառայությունների թանկացումը:
«Այս պահին դեմ չլինելով Ասոցացման համաձայնագրին, այնուամենայնիվ, ես չեմ կարծում, որ ՀՀ-ին գովում են՝ մեր լավն ուզելով, լինի դա ԱՄՀ-ն թե ԵՄ-ն»,- ասում է Հրանտ Բագրատյանը:
ՌԴ ֆինանսների նախարարությունն առաջարկել է մինչև 2020 թվականը փուլ առ փուլ հրաժարվել պարտադիր ապահովագրության բոլոր տեսակներից: Արդյո՞ք Հայաստանում կարելի է սպասել նույն բանը։
Հուլիսի 11-ին Ժամանակակից արվեստի թանգարանում կայացավ «Բարձր արվեստ» կենտրոնի կողմից կազմակերպված «Արևելքից` Արևմուտք, մոդեռնից` պոստմոդեռն» խորագիրը կրող ցուցահանդեսը
Հուլիսի 12-ից սկսած Հյուսիսային պողոտա-Թումանյան խաչմերուկում անց է կացվում ստորագրահավաք` Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելու` Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին ուղղված պահանջով:
Բալենու տերևը պարունակում է մանրէասպան ֆիտոնցիդներ, կումարին, տանին, խեժանյութ, ամիգդալին։
Դեղագործության զարգացումը բավականին մեծ պոտենցիալ ունի Հայաստանում: 2012-ին շուրջ 15 դեղարտադրողների կողմից թողարկվել է մոտ 3.8 մլրդ դրամի արտադրանք (2011-ի համեմատ աճը` 6.8%), 2013-ի հունվար-մայիսին` 1.9 մլրդ դրամ (աճը` 29.3%):
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի սպառազինմանը, ապա պետք է ասեմ, որ դա ոչ այնքան մեզ մտահոգում, որքան հուշում է, որ մենք պետք է շարունակենք առավել հզորացնել մեր ռազմական ներուժն ու նրա մարտավարական հնարավորությունները»,- ասում է Մովսես Հակոբյանը:
«Այսօրվա որդեգրած ռազմավարությունը շատ սխալ է` դրա համար էլ էս օրին հասանք, երկրի վիճակը վատացավ, մարդիկ էլ չեն հավատում, որ ընդդիմություն կա»,- ասում է Սասուն Միքայելյանը:
«Իհարկե, այն ուներ քաղաքական նպատակ… մենք բոլորս էլ գիտենք, թե ինչպես է Ադրբեջանը սպառազինվում վերջին 5-6 տարիներին»,- ասում է Ջեյմս Նիքսին՝ ՌԴ կողմից Ադրբեջանին զինտեխնիկա վաճառելու մասին
Դիլիջանում միջազգային դպրոց է կառուցվում, որն իր նախադեպը չունի ոչ միայն Հայաստանում, այլև ընդհանրապես` տարածաշրջանում: Այդ դպրոցում սովորելու է մոտ 650 աշակերտ: Դպրոցը գործի կդրվի երկու փուլով. առաջինը կսկսի 2014 թվականի սեպտեմբերին, երբ Դիլիջանի միջազգային դպրոցը կբացի իր դռները, իսկ մյուսը կսկսվի 2017 թվականին:
Նախագահական ընտրություններին ընտրել ենք Ձեզ և Ապահով Հայաստանը, սակայն ներքոշարադրյալ փաստերի առկայությամբ վերանում է ապահովության զգացումը: Բոլոր ժամանակներում ժողովուրդը հավատում (կամ գոնե ուզում է հավատալ), թե երկրի Նախագահը տեղյակ չէ անօրինականություններից ու, եթե տեղեկանա` ցանկացած հարց անպայման արդարացի լուծում կստանա:
Ծիրանը պարունակում է յոդ, որը լիովին պահպանվում է չրի մեջ. 75 մկգ` 100 գ հումքի մեջ, այս քանակը համապատասխանում է մարդու օրգանիզմի 1 օրվա պահանջարկի կեսին։ Յոդը, ինչպես նաև կալիումը, պղինձը, կոբալտը անհրաժեշտ են վահանագեղձի նորմալ կենսագործունեության համար։ Շատ մասնագետներ գտնում են, որ սա մեր երիտասարդությունը պահպանող օրգանն է։
Այնքան միամիտ չեմ, որ հավատամ, որ միայն հրապարակային խոսքեր են: Կարող է` ոչինչ էլ չկա… Բայց, այնուամենայնիվ, հրապարակային պատասխանները համարժեք չէին
Ես կարող եմ դաշնակահարներին կիսել երկու բանակի` մարդիկ, ովքեր փայլուն տիրապետում են գործիքին, մյուս բանակը, որն ավելի մոտ է արվեստին, ուղղակի երաժիշտն է, ով առաջին հերթին մատուցում է ոչ թե գործիքը, այլ երաժշտությունը: Կան օրինակներ, երբ փայլուն չտիրապետելով գործիքին, կարելի է հուզել ունկնդրին:
2010 թ. սեպտեմբերին դատավոր Կուբանյանը բավարարել է հայցը՝ «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությունից հօգուտ «Նումարդ թրեյդինգ» ընկերության բռնագանձել 4 մլրդ 949 մլն դրամ, միաժամանակ որոշել է «Նաիրիտ» գործարանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել պետտուրքի գումար՝ նշված 98 մլն դրամը:
Իշխանությունները ժամանակ առ ժամանակ խոսում էին կենսաթոշակների ու նպաստների ցուցակների ճշգրտման ու բեռնաթափման մասին: Խոսում էին համակարգի կատարելագործման մասին, նոր օրենք ընդունում: Բայց այդ ամենը չէր խանգարում թոշակները ճիշտ ժամանակին վճարել:
Ինչպես նշել է դեռևս Ֆ.Կորնֆորդը, դասական եվրոպական փիլիսոփայությունը կառուցվել է հույների համոզման վրա այն բանում, որ զուգորդումները մտքում վերարտադրում են կապերն իրաց մեջ, իսկ լեզվի քերականական կառուցվածքն արտացոլում է աշխարհի կառուցվածքը:
Գիտեմ, որ սա ցավոտ թեմա է, բայց սա այն թեման է, որը ԵՄ-ն չի կարող թաքցնել թե՛ Բաքվում, թե՛ այստեղ` Երևանում: Կոչ եմ անում Հայաստանին զարկ տալ իր ջանքերին` հասնելու Հայաստանի հետ համաձայնության, որը հիմնված կլինի Մադրիդյան սկզբունքների վրա:
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ծեծի ենթարկելու համար մեղադրանք առաջադրված չէ, նա պատասխանեց. «Կարծում եմ, որ պիտի առաջադրվեր: Իսկ ինչո՞վ է պայմանավորվածգ հավանաբար պայմանավորված է քննության միակողմանիությամբ: Այն, որ քննությունը միակողմանի է ընթանում, դա փաստ է: Դա պարզ երևում էր սկզբնական շրջանում: Ծեծի համար նրանց մեղադրանք չառաջադրելը հավանաբար այդ նույն պատճառն ունի: Պատճառը նույն բանն է՝ քննության միակողմանիությունը»:
Խաղը կոչվում է զրոյական, եթե խաղացողներից մեկի շահումը հավասար է մյուս խաղացողի նույնչափ կորստին։ Տրանսպորտի թանկացումը, խոշոր հաշվով, զրո միավորանոց խաղ է։
Ավարտվեց: Ափսոս: ՀՀ նախագահը միջամտեց, ու իշխանության թևերը դադարեցին իրար մասին կոմպրոմատ հրապարակելու գործընթացը: Նախագահի միջամտությունը կոշտ էր: Հրահանգները` խիստ ու միանշանակ:
Բալենու պտուղն ունի իմունային համակարգն ամրացնող, միզամուղ, հականեխիչ, հակաուռուցքային, արյան մակարդելիությունը կարգավորող, հակասկլերոտիկ, թույլ լուծողական, հակաբորբոքային, ծարավը հագեցնող, ախորժակը լավացնող, սրտխառնոցը դադարեցնող, ուրատային քարերը տրոհող, նյութափոխանակությունը կարգավորող, պրեբիոտիկ, ցավամոքիչ և այլ օգտակար հատկություններ։
Արվեստի նվիրյալ, տաղանդավոր, շնորհալի արվեստագետներ, այո՛, ունենք: Ես եկա այն համոզման, որ մեր ռեսուրսը շատ հարուստ է, մինչդեռ, ցավոք, չունենք արվեստի նկատմամբ օբյեկտիվ որևէ գնահատական: Շատ պարզ մի օրինակ բերեմ. մեր արվեստագետների գնային քաղաքականությունը ոչ մի բանի վրա հիմնված չէ, բացի իրենց անձնական փորձառությունից:
Թող մեր թշնամու փողերով հարստանա մեր դաշնակիցը, խնդիրը ո՞րն է: Ազատ երկրներ են` կարող են առք ու վաճառքով զբաղվել: Այլ բան է, եթե մենք կարողանայինք հասնել նրան, որ ՄԱԿ-ի որոշումով արգելվեր Ադրբեջանին զենք վաճառել` հաշվի առնելով այդ երկրի ղեկավարության անհավասարակշիռ պահվածքը…
Շենունի վարքը թվում է նույնքան խելագար, ինչպես և նրա ուսուցչի անհայտ զրույցները, որոնք նա բարեհաջող իր հետ գերեզման տարավ: «Խելագարությունը» որպես ցուցադրական քամահրանք` սթափ բանականության նկատմամբ Չժուան-ցզիի գրելաեղանակի բնութագրական հատկանիշներից մեկն է:
Այսօրվա Հայաստանում «ներքաղաքական զարգացումներ» ընդհանրապես չկան: Մեկ դերասանի թատրոն է: Սերժ Սարգսյանը խաղատախտակի վրա հարմարավետ դասավորել է ֆիգուրները` «պեշկաներով» հանդերձ, ինքն իրենով խաղում է` և՛ սպիտակներով, և՛ սևերով: Ցանկացած ֆիգուրի ցանկացած պահին կարող է Օստապ Բենդերի ոճով հեռացնել խաղատախտակից: