
Եթե ես լինեմ Հայաստանի վարչապետը, կասեմ` Նախիջևանի, Ղարսի հարցը ի՞նչ եղավ, Վլադիմի’ր Վլադիմիրովիչ․ Վարդան Ղուկասյան

Ես հայամետ եմ, ինձանից քիչ կա շատ հայրենիք սիրող. Գյումրու ավագանու այսօրվա նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ դիմելով ավագանու ՔՊ խմբակցության անդամներին։
«Եթե ես լինեմ Հայաստանի Հանրապետության վարչապետը, ես անպայման հարց կբարձրացնեմ, կասեմ՝ Նախիջևանի հարցը ի՞նչ եղավ, Վլադմի’ր Վլադմիրովիչ, Ղարսի հարցը ի՞նչ եղավ ու էդքան նախագահների ու վաչապետերի մեջ էնպես կպահեմ, որ դրանք մի բան էլ կզգաստանան Հայաստանի Հանրապետությունը ներկայացնողից, որովհետև դա ի ծնե է, դա ձեռքբերովի չէ, դա պաշտոնով չէ։ Մարդ իրենից պիտի էդպիսին լինի, մի խոսքով, չեմ ուզում շատ քաղաքականացնել էսօր, եթե դուք էդ հարցերը չտայիք, ես բան չէի ասի»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր օրակարգ էր բերվել ՀՀ կառավարությանը դատի տալու հարցը, ու այն արժանացել էր ՔՊ խմբակցության անդամների քննադատություններին։