Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվեց 2 ամսով

Դատավոր Մասիս Մելքոնյանն այսօր 2 ամսով կալանավորեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին ֆեյսբուքյան անհասցե գրառման համար, որը չուներ և չէր կարող ունենալ գեթ մեկ տուժող։

«Դա իմ հոգու պայթյունն էր»,-դատական նիստի ժամանակ ասել է Ալեքսանդր Կոչուբաևը։

«Ընկերոջս կալանավորեցին…
Գողացված օրերի համար պատասխան են տալու»,-դատական նիստից հետո գրել է նրա պաշտպան Աբգար Պողոսյանը։
Հիշեցնենք, որ Բագրատ սրբազանի և 17 արդարների գործով դատական նիստից հետո ԱԱԾ -ն, գետնին նետելով, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի բակից ձերբակալել էր Ալեքսանդր Կոչուբաևին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031