Իշխանավորների կեցվածքն է հակապետական, իսկ Մայր Աթոռի հոգևոր դասի մեծ մասը ցանկանում է հայ մնալ սեփական ազգային պետության տիրույթում. Միքայել Մալխասյան

Պատմական գիտությունների թեկնածու, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանը վստահեցնում է՝ հենց եկեղեցին է այս պահին պետության պահապանը:

«Կարդացի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պարզաբանումը, և ցավալին այն է, որ Աթոռի մամլո ծառայությունը ներկա վիճակը բնութագրում է իբրև եկեղեցի-պետություն անհաշտություն, մինչդեռ Պետության և Եկեղեցու միջև որևէ խնդիր չկա. պետական իշխանությունն իրացնող քաղաքական ուժը, որ բնավ ինքն իրենով պետությունը չէ, ունի հակաեկեղեցական կեցվածք, իսկ Եկեղեցին ձգտում է, որ մեր պետությունը պահպանի ազգային պետականության հատկանիշները։

Մեր դեպքում իշխանավորների կեցվածքն է հակապետական, որովհետև կատարում են թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր դասի մեծ մասը բնականաբար ցանկանում է հայ մնալ սեփական ազգային պետության տիրույթում։ Եվ սա հնարավոր չէ չհասկանալ…»,-գրել է Միքայել Մալխասյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031