Apple-ը ներկայացրել է M5 նոր չիպը և դրանով համալրված սարքերը

Ամերիկյան Apple Inc. ընկերությունը ներկայացրել է սեփական արտադրության M5 նոր չիպը, որը ներառել է iPad Pro պլանշետներում, համալրված իրականության Vision Pro սաղավարտներում և 14 դյույմանոց էկրաններով MacBook Pro նոութբուքերում։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

M5-ը օգտագործում է 3 նանոմետրանոց տեխնոլոգիա, ունի 10 միջուկանի գրաֆիկական պրոցեսոր՝ յուրաքանչյուրում արհեստական ​​ինտելեկտի արագացուցիչով, ինչպես նաև նախորդ սերնդի M4 չիպի համեմատ ավելի հզոր կենտրոնական պրոցեսոր: M5-ի գրաֆիկական պրոցեսորի առավելագույն հաշվողական հզորությունը արհեստական ​​ինտելեկտի լուծումների կոնտեքստում ավելի քան չորս անգամ գերազանցում է M4-ի ցուցանիշը։

M5-ով համալրված նոր iPad Pro-ի, Vision Pro-ի և MacBook Pro-ի նախնական պատվերներն արդեն ընդունվում են. դրանք վաճառքի կհանվեն հոկտեմբերի 22-ին։

Սարքերի գինը մնացել է անփոփոխ։ 11 դյույմանոց էկրանով iPad Pro-ի մեկնարկային գինը 999, իսկ 13 դյույմանոցով՝ 1299 դոլար է, Vision Pro-ինը՝ 3499, իսկ MacBook Pro-ինը՝ 1599 դոլար։

Տեսանյութեր

Լրահոս