Բաժիններ՝

Մոսկվան և Կիևը դեռևս պատրաստ չեն համաձայնագիր կնքել, բայց դրան կհասնեն. Վենս

Ռուսաստանը և Ուկրաինան դեռևս պատրաստ չեն համաձայնագիր կնքել, չնայած ամերիկյան վարչակազմի կողմից խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերին։

Այս մասին հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Newsmax-ին տված հարցազրույցում։

«Այս պահին, չնայած մեր ամբողջ աշխատանքին, և մենք այն կշարունակենք, ռուսներն ու ուկրաինացիները պարզապես չեն հասել այն կետին, երբ կարող են համաձայնագիր կնքել», – ասել է Վենսը։

Նրա կարծիքով, համաձայնագիր կնքելու համար «կպահանջվի անհամեմատ ավելի շատ աշխատանք», քանի որ «կողմերի (դիրքորոշումները) շատ հեռու են միմյանցից»։

Այնուամենայնիվ, Վենսը վստահություն է հայտնել, որ հաշտության համաձայնագիր ձեռք կբերվի, և ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակի բանակցություններ վարել ռուս-ուկրաինական հակամարտության կողմերից յուրաքանչյուրի հետ։

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 16-ին հեռախոսազրույց են ունեցել։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ զրույցի ընթացքում շեշտը դրվել է ռուս-ուկրաինական ճգնաժամին վերաբերող հարցերի վրա։

Ավելի ուշ Թրամփը լրագրողներին ասել է, որ Բուդապեշտում Պուտինի հետ իր հանդիպումը, հավանաբար, կկայանա երկու շաբաթից։

Հոկտեմբերի 17-ին Սպիտակ տանը կայանալու է ԱՄՆ ղեկավարի հանդիպումն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս