«Tomahawk»-ի մասին Թրամփի խոսքերը վտանգավոր ուղերձ են Զելենսկու համար. Bloomberg

Կիևին «Tomahawk» հրթիռներ մատակարարելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը անհանգստացնող ուղերձ է դարձել Վլադիմիր Զելենսկու համար: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը։

«Զելենսկու համար ավելի մտահոգիչ է այն, որ հինգշաբթի օրը Թրամփը երկիմաստ արտահայտվեց ինչպես «Tomahawk» հրթիռներ ուղարկելու հնարավորության, այնպես էլ Սենատի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու փորձերի մասին»,- գրում է գործակալությունը։

Ավելի վաղ Թրամփը, մեկնաբանելով Ուկրաինային հեռահար «Tomahawk» հրթիռներ մատակարարելու հնարավոր որոշումը, հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դրանց կարիքն նույնպես ունի, չնայած մեծ քանակությամբ հրթիռների առկայությանը։ Նա նաև հայտարարել էր, որ հիմա, հնարավոր է, Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների համար լավագույն ժամանակը չէ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031