
Ի՞նչ են փորձել համոզել հոգևորականներին բերման ենթարկելիս. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին բերման ենթարկած քահանաներին ոստիկանական բաժիններում փորձել են, ըստ որոշ տարածված լուրերի, այսպես ասած, «վերբովկա» անել։
Մասնավորապես, փորձել են համոզել, որ Տեր Արամի նման նույնաբովանդակ ցուցմունքներ տան, ասելով, թե եպիսկոպոսները փող ունեն, դուրս կգան, իսկ Դուք կփտեք բանտերում։
Բայց հոգեւորականները անկոտրում են մնացել, ինչին ի պատասխան, ասել են` «Դե, Դուք գիտեք»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: