Թրքահաճո այս վարչապետից հնարավոր է ազատվել միայն նոր ուժերի միավորման շնորհիվ. Ավետիք Չալաբյան

«Անգամ օտարի իշխանության օրոք մեր եկեղեցու նկատմամբ նման բռնաճնշումներ չեն եղել. բացառություն են կազմում բոլշիկյան տեռորի տարիները, երբ իր կեցավայրում խեղդամահ արվեց Հայոց կաթողիկոսը։ Կատարվողն ինձ բերում է եզրակացության, որ Հայաստանում իշխում է օտարի իշխանություն, որն ուղիղ ծառայում է թուրք-ադրբեջանական տանդեմին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով ՔՊ-ական իշխանության կողմից նախաձեռնված հակաեկեղեցական արշավին, նման տեսակետ հայտնեց «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

«Երեկ տասից ավելի հոգևորական է բերման ենթարկվել։ Դա նաև կրոնական կազմակերպության գործունեության խոչընդոտում է։ Չգիտեմ, գուցե այս տարբերակով, այո՛, ուզում են փորձել Վեհափառին ճնշել, որ հրաժարական տա։ Հույս ունեմ, որ Վեհափառը տուրք չի տա այս ճնշումներին, հատկապես, որ այս իշխանության ժամանակը կարճ է»,- ասաց Չալաբյանը։

Նրա խոսքով՝ այն, որ փաշինյանական իշխանության ժամանակն ավարտվում է, գիտակցում են նաև նույն ՔՊ-ականները, ուստի դրա համար է նաև, որ օղակը սեղմում են բոլոր ազգային արժեքների շուրջ։

Կարդացեք նաև

Հարցին, թե ի՞նչ են անում ազգային ուժերն ի պատասխան այս ամենի՝ «ՀայաՔվե» միավորման համակարգողը պատասխանեց՝ մասնավորապես իրենք Հայաստանի բոլոր համայնքներում տարածքային գրասենյակներ են բացում՝ բնակչության հետ տեղում աշխատելու և ընտրություններին պատրաստելու համար՝ զուգահեռաբար իրականացնելով նաև կրթական ծրագրեր։

«Ես համոզված եմ, որ այս իշխանությանը պետք է հեռացնել օրինական ճանապարհով, օրինակ, ընտրություններով։ Մենք չենք սպասում ընտրություններին, մենք դրանց պատրաստվում ենք: Ազգային նոր ուժերի միավորում է պետք այս թրքահաճո վարչապետից ազատվելու համար»,- ասաց Ավետիք Չալաբյանը։

Նա խոսքով՝ եթե հնարավոր լինի այլ օրինական ճանապարհով ևս հասնել իշխանափոխության, ապա իրենք պատրաստ են նաև դրան, օրինակ, Ազգային ժողովում Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին աջակցելուն։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս