Բաժիններ՝

Ինդոնեզիայում հրաբուխ է ժայթքել

Ինդոնեզիայում տեղի է ունեցել Լևոտոբի Լակի-լակի հրաբխի հերթական ժայթքումը, որի արդյունքում մոխրի սյուն է գրանցվել 4000 մետր բարձրության վրա: Այս մասին հաղորդում է ինդոնեզական Metro TV հեռուստաալիքը։

Նախորդ ժայթքումը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը։

«Լևոտոբի Լակի-լակի հրաբուխը, որը գտնվում է Արևելյան Ֆլորեսում, Արևելյան Նուսա Թենգարայում, կրկին ժայթքել է այսօր վաղ առավոտյան»,- հաղորդում է հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ ժայթքումը տեղի է ունեցել վաղ առավոտյան, և մոխրի սյուն է դիտվել գագաթնակետից մոտավորապես 4000 մետր բարձրության վրա։ Դրան հաջորդել է մեկ այլ փոքր ժայթքում, որը առաջացրել է մոխրի սյուն, որը հասել է 1500 մետրի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս