Բաժիններ՝

Թրամփն ակնկալում է Պուտինի հետ հանդիպել երկու շաբաթվա ընթացքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ երկու շաբաթվա ընթացքում։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։ 

«Երկու շաբաթվա ընթացքում կամ մոտավորապես այդքան, բավական շուտ։ Մարկո Ռուբիոն կհանդիպի իր պաշտոնակցի՝ Լավրովի հետ։ Եվ նրանք բավական շուտ կհանդիպեն։ Նրանք շատ շուտով կնշանակեն իրենց հանդիպման օրն ու վայրը։ Գուցե, դա արդեն որոշված է։ Նրանք արդեն խոսել են», – նշել է Թրամփը։ 

Նա հավելել է, որ Պուտինի հետ հոկտեմբերի 16-ին կայացած հեռախոսազրույցը շատ արդյունավետ է եղել։ Թրամփը հիշեցրել է հոկտեմբերի 17-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ իր հանդիպման մասին՝ նշելով, որ նրան կհայտնի Պուտինի հետ զրույցի մանրամասները։

Թրամփը նշել է, որ Պուտինի հետ իր հանդիպումը կկայանա Հունգարիայում։ ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը կդառնա իր դադարեցրած 9-րդ պատերազմը։

Նա նաև նշել է, որ օգոստոսին Ալյասկայում Պուտինի հետ հանդիպումը նախապայմաններ է ստեղծել երկրորդ հանդիպման համար։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031