
Առաջնորդարանի 60-ամյա հաշվապահի խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը չբավարարեց Արագածոտնի թեմի առաջանորդարանի 60–ամյա հաշվապահ Նաիրա Ալավերդյանին կալանավորելու միջնորդությունը. նրա նկատմամբ ընտրվեց խափանման միջոց տնային կալանք։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ի իրավապահ համակարգի ներկայացուցիչները խուզարկություններ են իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, Արագածոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Մկրտիչ եպս․ Պռոշյանի և Արագածոտնի թեմի քահանաների ու աշխատակիցների բնակարաններում, 10-ից ավելի հոգևորականներ և աշխատակիցներ բերման էին ենթարկվել, կան ձերբակալվածներ։