Microsoft-ի 2012 թվականի տվյալների համաձայն` Հայաստանից եղել է Skype-ի գաղտնալսման 2-3 դիմում, 6 հաշիվների (account)-ի վերաբերյալ, սակայն բոլորը մերժվել են: «Իրենք չեն գրում, թե ինչո՞ւ են մերժել, բայց, կարծում եմ, որ լուրջ օրինական հիմք չի եղել, դրա համար էլ մերժվել են դիմումները»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:
Ամեն ինչ օրենքով է սահմանված: Պետք է ուսումնասիրել այդ երկրի օրենդրությունը, տեսնելգ Օֆշոր ասելով` չպետք է հասկանաք վերացական ինչ-որ բան: Դա վերաբերում է կոնկրետ երկրի կոնկրետ օրենսդրությանը: Պետք է ուսումնասիրել, տեսնել` հնարավո՞ր է, հնարավո՞ր չէ, ճի՞շտ է, սխա՞լ է»:
Թվում է, թե Հայաստանը գտնվում է շատ լուրջ երկընտրանքի առաջ. դառնալ Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական միության անդա՞մ, թե՞ ստորագրել Եվրամիության կողմից առաջարկվող ասոցիացման պայմանագիրը, միանալով Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրին:
2001թ. աշնանը Մոսկվայի կենտրոնում գտնվող «Якорь» ռեստորանից ուշ երեկոյան դուրս եկավ երկու տղամարդ: Նրանց գործարար հանդիպումը մեկնարկել էր նախաճաշին և շարունակվել ողջ օրվա ընթացքում:
Միանգամից ասենք, որ «Եգիպտոսի ցուցարարներ» ասվածը հավաքական արտահայտություն է, որի մեջ մտնում են նաև Թուրքիայի և այլ երկրների ցուցարարները։
Սլովակիայում եթե որևէ մի գործարար փորձի օֆշոր փող փոխանցել, հաջորդ օրերին կհայտնվեն տնտեսական քրեական ոստիկանության աշխատակիցները և բացատրություն կպահանջեն, թե ինչ իրավունքով է սլովակյան գումարներից փող փոխանցել: Իմ մտքով երբեք չի անցել 4% տալով օֆշորում՝ խուսափել սլովակյան հարկերից:
Մեր երկրում վերահսկողություն իրականացնող և ոչ մի կառույց հասարակության վստահությունը չի վայելում: Ավելի շուտ` հակառակը: Պատճառն այն է, որ վերահսկողական գործառույթով օժտված մարմիններից և ոչ մեկն ինքնուրույն գործել ոչ միայն չի կարող, այլև չի էլ ցանկանում:
Հունիսի 18-ին Հյուսիսային Իռլանդիայի Էննիսքիլեն քաղաքում` «Մեծ ութնյակի» երկրների գագաթաժողովի շրջանակներում, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես եկան հայտարարությամբ, որում նրանք հավաստիացրեցին, որ հավատարիմ են մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հարատև կարգավորման գործում օժանդակության տրամադրմանը:
Քարամոշի բույսի վերգետնյա մասը պարունակում է նյութեր, որոնք ունեն հակաբորբոքային, հակամանրէ և ֆերմենտատիվ ակտիվությունը բարձրացնող հատկություն` ինչպես անանասում պարունակվող ֆերմենտ բրոմելայնը։ Քարամոշի տերևով, ծաղիկով, ցողունով կամ պտղով պատրաստված թեյն ունի նիհարեցնող հատկություն։
Մի խումբ երիտասարդ գիտնականներ վերջերս հանդես են եկել ԲՈՀ-ի աստիճանաշնորհման կանոնակարգի խստացման վերաբերյալ նախաձեռնությամբ, մասնավորապես՝ առաջարկում են ասպիրանտներին և դոկտորներին արտասահմանյան պարբերականներում գոնե մեկ տպագրված հոդված ունենալ, և այլն: Բարեփոխումներին ուղղված իրենց առաջարկների փաթեթը երիտասարդ գիտնականներն ուղարկել են ՀՀ կրթության և գիտության նախարարին:
Հիվանդանոցում երկարատև բուժում ստանալուց հետո՝ արդեն քանի օր է` Ալեքսը վերադարձել է տուն՝ աննկարագրելի հյուծված, գունատ: Երեք ամիս անլույս ապրելուց հետո առնետները գրոհ են սկսել նրանց վարձակալած բնակարանում:
Համակարգի պահպանման համար նրանք պարզապես նման քայլեր են իրականացնում: Բայց իշխանության գործունեության հարցում պետությունն է վտանգվում: Մարդիկ այլևս չեն ոգևորվում` չկա նման բան, որ արթնանան ու ոգևորված աշխատանքի գնան:
«ՀայՌուսգազարդի», «Գազպրոմի» և ՀՀ իշխանությունների մասնակցությամբ եռակողմ խաղն աստիճանաբար պարզվում է. խաղաքարտերն ու խաղացողների դեմքերն աստիճանաբար բացվում են։
«Եթե կրկնվի Սպիտակի երկրաշարժի ուժգնության ցնցում, մայրաքաղաքի շենքերի 80 տոկոսը կփլվի: Կզոհվի առնվազն 300.000 մարդ»: Սա ոչ թե զգացմունքային ենթադրություն է, այլ մասնագիտական եզրակացություն` հիմնված կոնկրետ հաշվարկների վրա:
Տեխնոլոգիայի լավն այն է, որ այն կարող է շատ արագ վերադարձնել կատարած փոքր ներդրումը, որը Հայաստանի նման երկրի համար շատ կարևոր է: Իսկ ֆունդամենտալ գիտությունը հիմնականում սպառում է, կատարած ներդրումը կարող է վերադառնալ կամ` չվերադառնալ: Սակայն, իհարկե, հազարից մեկը կարող է մի լավ բան անել և խոշոր գումարներ բերել:
Արդյունաբերական նյութից, ինչպիսին ներկն է՝ ստանում եմ էսթետիկ երևույթ: Իմ աշխատանքները կերպարային չեն՝ երկրաչափական ֆորմաներ են, որոնք վերածվում են ֆակտուրայի՝ մեկնաբանության: Ժամանակի մեջ վերաիմաստավորվելու համար օգնում են գունաբաժանումները:
Վարկատուների իրավական պաշտպանվածությունը պայմանավորված է ոչ միայն վարկատուի և վարկառուի պայմանագրային հարաբերություններով, այլ նաև երկրում գործող օրենսդրական, դատական, վերահսկողական և այլ ենթահամակարգերի գործունեությամբ, հիմնարար մոտեցումներով և փոխառնչություններով:
Գերհասունացած պտուղներում բարձր է սոլանինի պարունակությունը։ Սոլանինը դառնահամ նյութ է, որը կարող է առաջացնել մարսողության խանգարում։ Սոլանինի բաղադրությունը բարձր է կարտոֆիլի կանաչած պալարում և լոլիկի բույսի կանաչ զանգվածում։
Մեր երկրի մասին պետք է մտահոգ լինեն ու դրանց լուծումներ տան գործող իշխանությունները, ու Ռուսաստանն այստեղ կապ չունի: Երբեք պետք չէ բարեկամ փնտրել, եթե դու քո երկրում քո ժողովրդի բարեկամը չես:
Արարատի մարզի հայտնի Մխչյան գյուղին 70 հազար լիտր վառելիք էր հատկացվել: Այդ խմբաքանակի մոտ 70 տոկոսը ստացել էր նույնքան հայտնի Աբրահամյան ընտանիքը: Բարդ չէ ենթադրել, որ սա եզակի օրինակ չէ: Գյուղացիներին աջակցելու անվան տակ մեր բյուջետային փողերը մեր իսկ կառավարությունը փաստորեն հատկացնում է մեծահարուստներին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության ծառայության պետի հրամանով օրերս արգելվել է «Պանացեա» ՍՊԸ-ի կողմից «Նարինե կաթնաթթվային մթերք» և «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրատեսակների արտադրությունը:
«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրի կատարման ընթացքում այս տարվա հունիսի 1-ի դրությամբ ՀՀ կառավարությունն Ասիական զարգացման բանկին (ԱԶԲ) վճարել է 163,685.99 ԱՄՆ դոլար տոկոսավճար, որից 156,564.89 դոլարը` Ծրագիր 1-ի գծով, 7,121.1 դոլարը` Ծրագիր 2-ի գծով:
Ես ստեղծում եմ իմ քանդակները և ցուցադրում եմ: Չեմ սպասում, որ ինձ պատվիրեն: Այսինքն՝ ես այն մարդն եմ, ով առանց պատվերի կարող է 6-7 մետրանոց քանդակ ստեղծել, բերել Երևանում տեղադրել, ինչը չի համարձակվում անել որևէ քանդակագործ:
Մենք չունեինք այդ սոցիալական փաթեթը, սակայն, երբ անցյալ տարի խնդրեցինք, բողոքեցինք, որ՝ մենք էլ անապահով խավերից ենք, այս տարվանից մեր ամբողջ 3500 աշխատողները ստացան նաև սոցիալական փաթեթ, որն էական օգնություն է մեր համակարգի մարդկանց համար:
Գրական շնորհով և անհատնելի երևակայությամբ Չժուան-ցզին ստեղծում է երգիծական կերպարների դասական պատկերասրահ, որ մերկացնում են պետական և գիտուն այրերի արատները, նրանց փառասիրությունը, բանսարկությունը, անգիտությունը, մանրապճեղությունը, անհոգիությունը, կաշառակերությունը, կեղծավորությունը:
Ազնվամորին պարունակում է նաև մոլիբդեն, կոբալտ, ֆտոր, բիոտին և այլն։ Այլ հայտնի մրգերից և բանջարեղենից ստացված հյութերի համեմատությամբ ազնվամորին պարունակում է ավելի մեծ քանակությամբ մարգանեց և ցինկ, պղնձի, երկաթի և E վիտամինի բաղադրությամբ զիջում է միայն սև հաղարջենուն։
Սերժ Սարգսյանի գործն է երբ հանդես գալ և երբ չգալ ուղերձով: Բայց շատ լավ կլինի, որ հրապարակային քաղաքանության շրջանակներում հանդես գա ու ասի, որ պայքարում ենք էս-էս-էս երևույթների դեմ, հասել ենք էս-էս-էս արդյունքներին: Սա պայքարին մեծ ուժ կտա:
Սեփական երկրից դուրս մեղավոր փնտրելն ապաշնորհ մարդու գործ է: Կարող ես, այնպես արա, որ բոլորը լինեն քո համախոհները, աջակիցները: Մեղքը, մեղավորությունը թույլ, ոչ լեգիտիմ, ոչ գրագետ իշխանությունն է փնտրում:
Մեր աղբյուրների համաձայն՝ Ոստիկանության քննիչներին ներքին խողովակներով հանձնարարվել է կոծկել «Նաիրիտի» գործը: Այդ նպատակով այս ամսվա սկզբին Ոստիկանությունը` որպես «մեղավոր», շրջանառության մեջ դրեց 2003թ. «Նաիրիտը» ղեկավարող Վահագն Մակարյանի անունը:
Ժամանակին Կենտրոնական բանկն անիմացիոն ֆիլմ էր պատրաստել՝ «Գնաճի հրեշը» անունով, որը պատմում էր, թե ինչպես է ԿԲ-ն հրեշի կերպարանք առած՝ գնաճի հախից գալիս։