
Մանդատի համար

Սեպտեմբերի 10-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում սկսվելու է Սոցիալ- Դեմոկրատական Հնչակյան կուսակցության հերթական համագումարը, որն այնուհետ շարունակվելու է Ծաղկաձորում, արդեն` փակ ռեժիմով: Յուրաքանչյուր չորս տարին մեկ գումարվող համահնչակյան համագումարի ժամանակ ընտրվելու է վարչություն և վարչության ատենապետ: Մեր ունեցած տեղեկություններով, պայքարն ընթանալու է գործող ատենապետ Սեդրակ Աճեմյանի և փոխատենապետ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Սեպուհ Գալփակյանի միջև: Գալփակյանին ՍԴՀԿ ատենապետի պաշտոնը պետք է հետագայում ևս Լիբանանի խորհրդարանի պատգամավորի մանդատը պաշտպանելու համար: Ինչպես հայտնի է, Լիբանանի խորհրդարանում 6 հայ պատգամավորներից երկուսը ՍԴՀԿ անդամներ են, իսկ պատգամավորի մանդատն այդ երկրում ապահովում է բազմաթիվ տնտեսական արտոնություններ: