Այո, Ռոբերտ Քոչարյանն իշխանության կարող է վերադառնալ միայն պալատական հեղաշրջման միջոցով, քանի որ նա երբեք իշխանություն չի ստացել ընտրությունների ճանապարհով:
Յուրաքանչյուր մասնակից իր ռիսկի ախորժակին համապատասխան` ընտրում է ֆոնդը, բայց ֆոնդի ընտրությունը 1 անգամով չի սահմանափակվում, հետագայում մասնակիցը ցանկության դեպքում կարող է փոխել ֆոնդերը:
Հայրն այնքան ա ծեծել, գլուխը սաղ վերք ա: Էպիլեպսիա ունի,- արագ վրա բերեց Գայանեն. նա գիտեր, Մարտիկի ծեծի պատմությունը ոչ մեկին չէր կարող անտարբեր թողնել: Ու Գայանեն պատրաստ էր այդ պատմությունը պատմել բոլորին, ամենայն մանրամասներով, միայն թե օգնեն երեխային:
Երևանի քաղաքապետարանը կանաչապատումը նոր մահակ է դարձրել մայրաքաղաքի տնտեսվարողների գլխին ու միլիոնավոր դրամի գումարներ է ապահովում քաղաքային բյուջեի համար: Դեռ անցած տարվա ամռանը շուրջ 700 ընկերություններ վարչական շրջաններից ստացել են արձանագրություններ, որոնցով տնտեսվարողները տեղեկացվել են 20 հազար դրամի չափով վարչական տույժի ենթարկվելու մասին:
Ցավոք, Պուտինը ճիշտ է. Ռուսաստանը չի պատրաստվում լքել Կովկասը, նա ցանկություն ունի մնալու: Եվ Ռուսաստանը բավական ուժեղ է մնալու համար: Դուք պետք է նաև հիշեք, որ մինչև դեկտեմբերին Հայաստան գալը, Պուտինն առաջին հերթին` դրանից մի քանի ամիս առաջ, այցելել էր Ադրբեջան: Պուտինն ազնիվ միջնորդ չէ, չեմ ասում, թե Արևմուտքն է ազնիվ, Ամերիկան կամ որևէ այլ պետություն, բայց Ռուսաստանը նույնպես ազնիվ չէ:
Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը խորհդարանում կհայտնվի միայն այն ժամանակ, երբ հանրահավաքային պայքարը կլինի իր բարձրակետին, երբ կառավարությանը անվստահության հարցը կբարձրացնեն ոչ միայն խորհրդարանական չորս խմբակցությունների ներկայացուցիչները, այլև հրապարակում կանգնած բազմահազար միտինգավորները:
«Կենսաթոշակային հիմնադրամներում գրանցվելու և ֆոնդերի ընտրություն կատարելու առումով քաղաքացիների ակտիվությունն այս պահին դեռ ցածր է, ինչը կանխատեսելի էր: Մեր տիպի երկրներում, երբ ռեֆորմը նոր է ներդրվում ու կիրառվում, սովորաբար բնակչության ակտիվությունը ցածր է լինում»
Էներգետիկայի նախարարին հիշեցնելով իր անցյալը՝ Քոչարյանը նշել է, որ մինչև հիմա էլ համարում է՝ համաձայնագիրը լավն էր ու փոխշահավետ, և որ միջկառավարական հանձնաժողովը լավ է աշխատել:
Հիմա ասեք՝ 52.000 դրամով ես ո՞նց երեք երեխա պահեմ, ո՞նց ապրենք էս թանկ պայմաններում, ուտելիքը` թանկ, հոսանքը` թանկ, լավ ա՝ գազ չենք վառում, ինչքան փետ-մետ, զիբիլ կա, լցնում-վառում ենք, որ երեխեքը չցրտահարվեն…
Ոչ պաշտոնական տվյալներով մարդահամարի տվյալներն ամփոփելուց հետո ԱՎԾ-ն հավուր պատշաճի մրցույթ էր հայտարարել պաշտոնական փաստաթղթի անգլերեն և ռուսերեն թարգմանության համար: Այնուհետև դրանք պիտի որ տպագրվեին ու մոդայիկ շնորհանդեսով ներկայացվեին հասարակությանը:
Փորձաքննության արդյունքում պարզվեց, որ մահվան և բժիշկների գործողություններում պատճառահետևանքային կապ առկա չէ: Այսինքն՝ նրանք այնպիսի գործողություն չեն կատարել, որը կարող էր հիմք հանդիսանալ, պատճառ հանդիսանալ, որ զինվորը մահանար:
Ինքնիշխան և անկախ պետության պրագմատիկ մոտեցումը ենթադրում է ոչ այնքան քննադատություն և բողոք այլ երկրի դեմ, որքան մտորում այն մասին, թե ինչո՞ւ այլ երկիրը հնարավորություն ստացավ այդպես կոշտ «խաղալ» մեզ հետ: Տհասության հիմնական նշանը պատասխանատվությունից խուսափելն է: Որքան ուժեղ են այլընտրանքները, այնքան ավելի շատ մեզ հետ հաշվի կնստեն բանակցային սեղանի շուրջ:
Սուրճը և թեյը (հատկապես` սևը) խոչընդոտում են երկաթի յուրացմանը։ Սուրճի երկու վերոգրյալ առանձնահատկությունները հակասական են, և հետազոտությունները ցույց են տալիս, որ գերակշռող է երկրորդը. սուրճը նպաստում է երկաթի սակավությամբ բնորոշվող անեմիայի զարգացմանը։
«ԱԱ Աուկցիոն» կենտրոնի տնօրեն, ցուցահանդեսի կազմակերպիչ Աննա Գրիգորյանը վստահեցնում է, որ այցելուների հոսքը ցուցասրահ չի դադարում, ընդ որում, այն կարծրատիպը, թե մարդիկ հետաքրքրված չեն արվեստով, կոտրվել է, քանի որ արվեստի նմուշները տեսնելու գալիս են հասարակական բոլոր շերտերը:
Պարզվում է, որ ի տարբերություն Անդրանիկ Մարգարյանի, նրա որդին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Անտոն Քոչինյանին համարում է ոչ թե խորհրդային վարչակարգի կարկառուն ներկայացուցիչ, ում դեմ պայքարել և ում օրոք դատապարտվել է իր հայրը, այլ «պետական, կուսակցական գործիչ», ում անունով Երևանի կենտրոնում պետք է փողոց անվանակոչել:
Հնարավո՞ր է հիմնահատակ և կործանիչ քննադատության ենթարկել Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունը։ Հնարավոր է։ Տիգրան Սարգսյանն ու իր թիմակիցները կգնա՞ն այդ քայլին։ Ոչ։
Հայաստանի ԿԿ Կենտկոմի նորանշանակ քարտուղարը Կրեմլ էր մեկնել: Ստալինը մոտենում է նրան ու հարցնում . «Որտե՞ղ է Սերգո Համբարձումյանը: Նա ինձ պետք է»: Անտեղյակ քարտուղարին այլ բան չէր մնում, քան խոստանալ, որ 24 ժամվա ընթացքում նրան կգտնեն ու կբերեն առաջնորդի մոտ: Բայց իսկապես, որտե՞ղ էր Սերգոն:
Ամանորը հրաշքների շրջան է՝ երազանքներն իրականանում են: Անցնող տարվա վերջին օրերին ահագին երազանքներ իրականացան: Առաջին հերթին, իհարկե, «Գազպրոմինը»: Նախ` «ՀայՌուսգազարդը» «Գազպրոմ» դարձավ, ու այդ ընկերության գործերը միանգամից կարգավորվեցին: Մարդիկ մի քանի տարի վնասով էին աշխատում:
Գերատեսչություններից ամենածախսատարը ՀՀ սփյուռքի նախարարությունն է: Նրանց ծախսերն ընդհանուր առմամբ կազմել են 25 մլն 746.518 դրամ: Այդ ծախսերից 6 մլն 461.000 դրամը հյուրանոցային ծախսերն են, 1 մլն 038.000-ը՝ տպագրությունն ու պաստառները, 2 մլն 444.000-ը՝ սուրճի ընդմիջման, ֆուրշետի կազմակերպումը, 1 մլն 456.800 դրամը՝ գրենական պիտույքների ձեռքբերումը, 768.000-ը՝ հուշանվերների ձեռքբերումը, 145.000-ը՝ ծաղիկների և ծաղկեպսակների գումարը:
Ո՞վ էր երևանցի այդ երիտասարդը, որի անփառունակ համբավը և նույնքան անփառունակ «ժառանգությունն» այդպիսի ուշադրության էր արժանացել: Ծնվել էր 1958 թվականին, բարեկիրթ և բարեկեցիկ ընտանիքում: Նրա հանդեպ միշտ եղել էր շեշտված ուշադրություն ու հոգատարություն, սակայն հարազատները դեռ մանկուց չէին կարող չզգալ Վալերիի ընդգծված հետաքրքրությունը դեպի սեքսը:
Առանց էներգակիրների ՌԴ-ի տնտեսությունը համադրելի է, թերևս, Թուրքիայի տնտեսության հետ: ՌԴ-ն իր ժողովրդին չի կարող շատ բան տալ, ՀՀ-ին ի՞նչ է տալու: Իրականում այն քամում է Հայաստանը, տանում է այն ամենը, ինչի կարիք ունի, և ՀՀ իշխանությունները միմիայն նպաստում են դրան:
Ամբողջ աշխարհը գիտի, որ Ռուսաստանն աշխատում է շանտաժի միջոցով, ինչի մասին անթաքույց հայտարարել են Մոլդովայի և Ուկրաինայի ղեկավարները` ասելով, որ իրենց նկատմամբ սպառնալիքներ են կիրառվել: Միայն Հայաստանի ղեկավարներն են, որ դրա մասին չեն հայտարարել:
Ռոսինին ճաշի էր մի տիկնոջ մոտ, որն ամեն ինչ մատուցում էր մեծ խնայողությամբ, և Ռոսինին սեղանից վեր է կենում քաղցած։ Տանտիրուհին սիրալիր դիմելով նրան` ասում է. – Խնդրում եմ ձեզ, կրկին համեցեք ինձ մոտ ճաշի։ – Մեծ հաճությամբ,- պատասխանում է Ռոսինին,- թեկուզ հենց հիմա։
Ես առանձնահատուկ վերաբերմունք ունեմ հայ ժողովրդի հանդեպ: Երջանիկ էի, որ կարողացա շրջել ամբողջ Հայաստանով: Ես երջանիկ էի` լինել Արցախում և Հայաստանում: Առաջինը, որ արեցի` ոտք դնելով այդ սուրբ հողում` եկեղեցի այցելելն էր և Աստծուց շնորհակալություն հայտնելը այդ հնարավորության համար:
Ես չեմ սիրում, երբ խոսում են իմ մասին: Սիրում եմ միայն աշխատել և գործ անել: Երբ տարիներ առաջ ինձ պարգևատրեցին Նանսենի շքանշանով, ես այդ պահին տանն էի և բնավ տեղյակ չէի այդ մասին: Ես շքանշանների չեմ սպասում, ես պարզապես աշխատում եմ:
Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ավիաընկերության կուտակած պարտքը, ըստ ամենայնի, կվճարվի ՀՀ պետական բյուջեից, այսինքն` ՀՀ քաղաքացիների գրպանից:
Կոմունիստական հեղափոխության առաջնորդ Ուլյանով Լենինը թերահավատներին ապացուցեց, որ հնարավոր է սոցիալիզմ կառուցել առանձին վերցված մեկ երկրում: Այսօր հայ ընդդիմադիրները կապացուցեն, որ հնարավոր է իշխանափոխություն իրականացնել առանձին վերցրած մեկ հանձնաժողովում, թեկուզ` իր լիազորությունները սպառած:
«Հայաստանի իշխանությունները, ԱԺ խմբակցությունները, բացի մի քանի պատգամավորներից, վաղուց բոլորը ՀՀ իշխանության ձևավորման գործընթացը հանձնել են Մոսկվային: Դա Մոսկվան է որոշելու: Եվ բոլոր այս գործողությունները, որ անում են, ըստ էության ուղղված են սրան` Մոսկվային ասում են` Սերժ Սարգսյանին հանի, մեզ նշանակի: Նրանք ընդունել են, որ Մոսկվան Հայաստանում պետք է ձևավորի իշխանություն: Նրանք շատ լավ գիտեն, որ եթե այսպես շարունակվի, խորհրդարանի կազմն է ձևավորելու Մոսկվան»:
«Նման սարքի շնորհիվ մի կողմից` հիվանդն այլևս ազատվում է բժշկին այցելելու ամենօրյա անհարմարությունից, մյուս կողմից, սակայն, նա միևնույն ժամանակ նաև բժշկի հսկողության տակ է գտնվում, քանի որ այդ տվյալներն ինտերնետի միջոցով կարող են ուղարկել բժշկին»,- ասաց Ինտեգրատիվ կենսաբանության լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Ռաֆիկ Սարգսյանը:
ՀՀԿ-ականները որևէ վտանգ չեն զգում, քանի որ ԱԺ դարպասների մոտ հավաքվածների թիվն այսօր կլիներ մոտ 400 մարդ: Այդ պատգամավորներից և ոչ մեկի թիկունքին ընտրող չկա, որպեսզի գնա, նրանց հանի տներից, ինչպես անում էին 88-ին, ու պարտադրի հաշվի նստել իր կարծիքի հետ: