Մենք նամակ ուղղեցինք Հովիկ Աբրահամյանին, ով Բրյուսելում հայտարարեց, որ պատրաստ է մեզ հետ համագործակցելու, և խնդրեց նույնիսկ տալ համաձայնություն համատեղ կոռուպցիայի դեմ պայքարի և այլ հարցերի շուրջ «մարտնչելու»: Այդ մարտահրավերն ընդունեցինք, մինչև ամսվա վերջ սպասելու ենք Հովիկ Աբրահամյանի պատասխանին մեր բաց նամակներին, որից հետո արդեն կշարունակենք մեր նոր որդեգրված պայքարը՝ թիրախ դարձնելով նախագահին, քանի որ նախագահն առաջինն է պատասխանատու այս ամենի համար:
Ինչպես և կանխատեսվում էր, Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագանթաժողովի շրջանակներում երեկ Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն:
Հայրիկյանը բողոքեց ՀՀ բոլոր երեք նախագահներից: Լևոն Տեր-Պետրոսյանին նա բնորոշեց, որպես պետական մտածողությունից զուրկ գործիչ, Ռոբերտ Քոչարյանին` «Գույք` պարտքի դիմաց» գործարքով ՀՀ-ի սեփականությունը ՌԴ-ին զիջելու, իսկ Սերժ Սարգսյանին` ՀՀ-ի եվրոինտեգրացիան վիժեցնելու և Հայաստանը Մաքսային միությանը միացնելու մտադրության համար:
Ձայնագրության մեջ լսվում է, որ մի տղամարդ Սասունցի Դավթի նրբանցքից կանչ է գրանցում, հեռախոսավարուհին փորձում է ճշտել բնակարանը, սակայն տղամարդը խնդրում է արագացնել և հայհոյում է: Այս կանչը, Թագուհի Ստեփանյանի խոսքով, չի գրանցվում, քանի որ չի պարզվում զանգահարողի ինքնությունը: Երկրորդ զանգը ստացվում է 00:52-ին:
Կարծում եմ` այն, ինչ կատարվեց Վարդան Պետրոսյանի հետ, ցույց տվեց, թե ինչ այլանդակ վիճակում է գտնվում մեր ամբողջ դատաիրավական համակարգը: Ես այցելել եմ նաև զոհվածների ընտանիքներին: Դա մեծ ողբերգություն է, և այդ ողբերգությունը բոլորինս է: Չէի ուզի շատ խոսել դրա մասին, դա վերածվում է շահարկման և օգուտ չէ ոչ մեկին:
Կիսահաղորդիչները շատ կարևոր են, քանի որ դրանց կարողությունների շնորհիվ են հետագայում iPhone-ը և այլ սարքերը ստեղծվել, դրանք բոլորը հիմնված են կիսահաղորդիչների վրա:
Սիրողական մակարդակի է գտնվում ոչ միայն հանդբոլը, այլ նաև՝ ֆուտբոլից բացի, բոլոր խաղային մարզաձևերը: Պատճառներից մեկն այն է, որ բացակայում են պրոֆեսիոնալ ակումբները, իսկ եթե պրոֆեսիոնալ ակումբներ չկան, և ակումբների մեջ Հայաստանի առաջնություն չկա, այլ կա մարզադպրոցների շրջանակում, ապա դա սիրողական է:
Կիսատ-պռատությունը, «յոլա տանելը», միջոցների անբավարարությունն ու ցրվածությունը, պարարվեստի զարգացման հարցերում երկփեղկվածությունը, հստակ ծրագրերի և հեռանկարային խնդիրների անորոշությունը, եթե կուզեք նաև` երբեմն անտեղյակությունն է այսօր բնորոշ այս բնագավառին:
Վերջին օրերի ամենաշատ քննարկվող թեման պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումն է: Հարցը մի քանի տարվա պատմություն ունի: Կառավարության ու իշխանության տարբեր մակարդակներում այն քննարկվում էր տարիներ շարունակ:
Ըստ ՀԲ զեկույցի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Հայաստանը վերջին տեղն է զբաղեցնում հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության տեսանկյունից։
Սերմից ստացված յուղամզվածքն ամրացնում է անոթների պատերը, վերականգնում է արյունաբեր երակների առաձգականությունը, վերացնում է ոտքերի այտուցվածությունը և կանխարգելում թրոմբների առաջացումը։
Ինչո՞ւ է այդ դեպքում Հայաստանը մասնակցում վեհաժողովին` այն էլ` նախագահի մակարդակով, ի՞նչ են մտածում հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչները և ինչ ակնկալիքներ ունեն Վիլնյուսից:
ՀՀ օդային տարածքը բաց հայտարարելու դեպքում երկրի տնտեսության աճի վարդագույն հեռանկարների մասին այն ոգևորությունը և խանդավառությունը, որը պարտադրվում է այդ կոնցեպցիայով, ամրացված չէ ոչ համապատասխան վերլուծական բազայով, ոչ էլ հավատ ներշնչող հաշվարկներով։
Ինչո՞ւ պետք է հրամանատարն արձակուրդ վերցնի հենց այն ժամանակ, երբ իր ղեկավարած ռազմաբազա է այցելում իր երկրի նախագահը, ով նաև զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, իսկ դա նշանակում է, որ` նաև իր անձնական հրամանատարը
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկվա նիստում համաձայնություն է տվել «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲ ընկերության գույքն ամերիկյան «ԿոնտուրԳլոբալ Հիդրոկասկադ» ՓԲ ընկերությանը վաճառելուն: Վերջինս վճարելու է մոտ 180 մլն դոլար:
Իշխանության ներկայացուցիչները, մեկը մյուսին հերթ չտալով, հայտարարում են, թե կարևոր է ոչ այնքան վիլնյուսյան գագաթաժողովը, այլ այն, թե ինչ կլինի Վիլնյուսից հետո: Իրականում այդ հայտարարությունները ոչ թե քաղաքական հեռատեսության, այլ իշխանության ներկայացուցիչների ենթագիտակցական դատողությունների արդյունք են:
Մինչև համագումարը որոշված էր, որ ատենապետ պետք է ընտրեն Նարեկ Գալստյանին, ում այդ նպատակով ընտրեցին վարչության անդամ: Բայց Գալստյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնականն է, իսկ ատենապետ ընտրվելու դեպքում նա պետք է հրաժարվի այդ պաշտոնից, իսկ այդ հարցը պետք է հստակեցնի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հայ հանրությունը շունչը պահած հետևում էր այցի ընթացքին, որը պարբերաբար ներկայացվում էր հեռավոր Բրազիլիայից, Արգենտինայից և Ուրուգվայից ուղարկվող տեղեկությունների և լուսանկարների միջոցով:
Պաշտոնական փաստաթղթերում նշվում է, թե միջադեպը ծայր էր առել «ներկաներից մեկի կողմից խորհրդային կառավարության բարձրաստիճան ղեկավարի հասցեին հնչեցրած անհարգալից արտահայտության» պատճառով: Սակայն այլ աղբյուրներ ակնարկում են, թե ծեծկռտուքն ազգամիջյան հողի վրա էր:
168.am-ի տեղեկություններով, Գյումրիում տեղակայված Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցի դիմավորման արարողությանը: Այն ժամանակ, երբ ՌԴ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը պետք է այցելի 102-րդ ռազմաբազա, Ռուզինսկին արձակուրդ է վերցրել:
Դա սպառնալիք չէ. դուք չեք կարող ժխտել իմ պնդումը, որ այս իշխանությունները նպատակաուղղված բոլորին երկրից վտարելու քաղաքականություն են վարում: Արտագաղթն աճելու է. եթե մարդ չկա` սպառող չկա, սպառող չկա` արտադրողն է տուժում:
Արդեն ավելի քան 100 դեպքեր են արձանագրվել, երբ հայ գործարարները Չինաստանից որևէ հումք ներկրելու ժամանակ տհաճորեն զարմանում են, օրինակ՝ իրենց պատվիրած սպիրտի փոխարեն` ջուր են ստանում, կամ բարձրորակ հումքի համար վճարված գումարների դիմաց անորակ, էժանագին ապրանք են ստանում
Կարմիր գույնն օգտակար է մաշկային հիվանդությունների և հոդացավերի դեպքում։ Դեղին գույնը դրական ազդեցություն ունի լյարդի, ստամոքսի, լեղապարկի, նյարդային համակարգի վրա։
ՍԴՀԿ պառակտման մեջ ակտիվ մասնակցություն ունեցած գործիչների թվում, համաձայն մամուլի հրապարակումների, նաև ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն է, ով, սակայն, պարզվում է` տևական ժամանակ է` լարված հարաբերություններ ունի կուսակցության, մասնավորապես` նախկին ատենապետ Սեդրակ Աճեմյանի հետ:
ՀՀ կառավարությունը ոչ մի գնով տեղի չի տալիս և չի ցանկանում գոնե մեկ տարով հետաձգել կուտակային կենսաթոշակների մասին օրենքի կիրառումը։ Պատճառը ՀՀ իշխանությունների լուրջ անհանգստությունն է ապագայի հանդեպ։
Փաստաբան Ինեսա Պետրոսյանը երեկ Վերաքննիչ դատարանում բողոքարկել է Շանթ Հարությունյանին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը:
Ես ընդհանրապես դեմ եմ այլ երկրների ղեկավարների դեմ պայքարելուն, նրանց առաջ պահանջներ դնելուն: Մենք պետք է պայքարենք մեր իշխանության դեմ, մեր պահանջները պետք է ուղղված լինեն Հայաստանի իշխանությանը:
Եվրաինտեգրացիայի կողմնակից «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կատարվածը բացատրում է բազմաթիվ հանգամանքներով, բայց, այնուամենայնիվ, ասում է. «Ես ընդունում եմ, որ, այո, ընդդիմությունն էլ մեղքի իր բաժինն ունի, որ Հայաստանը դառնում է նոր Խորհրդային Միության մի մաս»:
Մինչ մեր տարածաշրջանում կարևորագույն իրադարձություններ են տեղի ունենում, ՀՀ իշխանություններն ընդամենը պատրաստվում են Վլադիմիր Պուտինի ընդունելությանը: Իսկ նա այցելելու է ոչ թե Հայաստան, այլ Մաքսային միության տարածքներից մեկը, որը սահմանակից է Թուրքիային ու Իրանին:
Արդեն անդրադարձել էինք Ժամանակակից արվեստի թանգարանում նկարահանված Ռազմիկ Ամյանի տեսահոլովակին: Հիշեցնենք, որ այն նկարահանվել էր թանգարանի մշտական ցուցասրահում, և ռաբիս երգի կադրերում որպես ֆոն օգտագործվել են թանգարանում առկա ցուցանմուշները: