Ծովաբողկը` որպես դեղամիջոց

Բուժիչ նամակներ

Ծովաբողկը (Armoracia) կաղամբազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է։ Հայրենիքը Միջերկրական ծովի ափամերձ շրջաններն են։ Հայտնի է ավելի քան 4000 տարի։ Ինչպես ասում են ռուսները. «Хрен редьки не слаще», իսկ ուկրաինացիներն ավելացնում են. «Что хрен, что горчица-не велика разница»։
Կարելի է ավելացնել. «Սոխն արցունքի կաթիլ է բերում, իսկ ծովաբողկը` արցունքի ծով»։

Մեր օրերին ծովաբողկը մշակվում է ամբողջ աշխարհում, վայրիացած վիճակում հանդիպում է ավազուտային հողերի վրա` ջրային տարածքների մոտակայքում։ Ցրտադիմացկուն բույս է։

Բուժիչ նպատակներով օգտագործվում են արմատը և տերևը։ Արմատն ընդգրկված է Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բրազիլիայի և մի քանի այլ երկրների դեղաբանական ցանկերում։

Կարդացեք նաև

Արմատը հարուստ է C վիտամինով մինչև 250 մգ` 100 գ հումքի մեջ, պարունակում է B խմբի վիտամիններ, կարոտին, գլիկոզիդներ` սինիգրին և գլիկոնաստուրցին, ֆլավոններ, մանանեխի (0,15-0,21%) և ալլիլի եթերային յուղեր, օրգանական թթուներ, կալիում, նատրիում, կալցիում, ֆոսֆոր, մագնիում, ծծումբ, քլոր, երկաթ, ցինկ, նաև ածխաջրեր, օսլա, ազոտային նյութեր, ճարպեր։

covaboxk

Տերևը C վիտամինի շտեմարան է։ Ծովաբողկի մանրէասպան, օդի մեջ տարածվող նյութերն ունեն հակաբիոտիկ ազդեցություն։

Կենցաղում ծովաբողկն օգտագործում են` որպես համեմունք մսի և ձկնեղենի հետ, խառնում են մանանեխի հետ։ Հնում օգտագործել են լնդախտի, մրսածության, փայծաղի հյուսվածքի խտացման, լյարդի հիվանդությունների բուժման համար։
Փայծաղի խտացում. Ծովաբողկի բարակ շերտերը փաթաթեք վուշե անձեռոցիկի մեջ և դրեք կրծքավանդակի ձախ կողմում` 6-րդ կողից ներքև։

Ծովաբողկը լավացնում է թթուների և մարինադների համը և պաշտպանում է նեխումից։
Հնուց հայտնի է, որ ծովաբողկով թրմված խնձորի քացախը (կամ կիտրոնի հյութը) տարրալուծում է լորձը` առանց լորձաթաղանթները վնասելու։ Պատրաստման եղանակը.

  • Ծովաբողկի քերուկը խառնեք խնձորի քացախի կամ կիտրոնի հյութի հետ (1։1)։ Խմեք կեսական թ/գ` օրը 2 անգամ, ճաշից 1,5 ժամ առաջ և հետո, մեղրի հետ։ Պահեք սառնարանում 5-7 օր։

Ծովաբողկի համը շատ սուր է և կծու, նույնիսկ այդ փոքր չափաբաժինը կառաջացնի արցունքներ և տհաճ զգացում ուղեղում, սակայն խորհուրդ է տրվում շարունակել 2-3 շաբաթ։ Բուժման ընթացքում և հետո խմեք օրը 100-200 մլ գազարի հյութ, որը նպաստում է լորձի հեռացմանը։

covaboxk3Ծովաբողկի քերուկի ջրային թուրմը բարձրացնում է ստամոքսահյութի թթվայնությունը, կարգավորում է նյութափոխանակությունը և միզարձակումը։

Ունի խորխաբեր, հակաբորբոքային հատկություն` կիրառվում է անգինայի և ռևմատիզմի բուժման համար։

Հազի և հարբուխի դեպքում ոտնատակերին դնում են քերուկով թրջոց։

Ջրային թուրմ. 1 ճ/գ քերուկը 1 ժամ թրմեք 400 մլ ջրի մեջ։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ։

Ծովաբողկն օգտակար է իշեմիկ հիվանդության դեպքում, նվազեցնում է ստենոկարդիայի նոպաների հաճախականությունը.

  • Խառնեք քերուկը մեղրի հետ (1։3)։ Կերեք 1 ճ/գ` նախաճաշից 1 ժամ առաջ։

Շարունակեք 30 օր, ընդմիջեք 4-5 ամիս։
Զգուշացում. Բուժման ընթացքում խստորեն արգելված է ծխելը և ալկոհոլը։

Հետևյալ խառնուրդով բուժում են ռադիկուլիտը.

  • Ավելացրեք աղ (1։1), ներմերսեք գոտկատեղին, ծածկեք սննդային թաղանթով և կապեք բրդյա լաթով։

Գլխացավ. Խառնեք ծովաբողկի, կարտոֆիլի և կաղամբի քերուկներ (1։1։1), դրեք թրջոց ցավոտ հատվածի վրա։

A

Քարեր միզապարկում. 1 ճ/գ քերուկը 10 րոպե թրմեք 200 մլ կովի եռացրած տաք կաթում։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելու ժամանակ։
Լարինգիտ. 1 թ/գ քերուկը 20 րոպե թրմեք 50 մլ եռջրում, քամեք, լուծեք 1 թ/գ շաքարավազ։ Խմեք 1-ական թ/գ, 3-4 ժամ ընդմիջումով։

Աթերոսկլերոզ. Աղացեք 500 գ նարինջ (կեղևով), խառնեք 100 գ ծովաբողկի քերուկ, 1 լ չոր գինի, 1 ժամ եփեք ջրային բաղնիքի վրա։ Գոլ եփուկի մեջ լուծեք 500 գ մեղր, խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ հետո։

Հակաուռուցքային, հակաօքսիդանտ. Խմեք 1-ական գրամ ծովաբողկի սերմի փոշի` օրը 3 անգամ։
Շաքարային դիաբետ. 1 ճ/գ քերուկը լուծեք 200 մլ կաթի շիճուկի մեջ։ Խմեք 100-ական մլ` ճաշից և նախաճաշից 1 ժամ առաջ։

Դաշտանի ուշացում. Խմեք 1-ական թ/գ ծովաբողկի հյութ` օրը 3 անգամ, 100 մլ մեղրաջրի հետ։ Հյութը կարգավորում է նյութափոխանակությունը։

Եթե չեն տաքանում վերջույթները. Խառնեք ծովաբողկի քերուկ, ընկույզի տրորած միջուկ, մեղր (2։1։2)։ Կերեք 1-ական ճ/գ` օրը 2-3 անգամ, կանաչ թեյի հետ։
Հոդատապ. Քերուկը խառնեք մեղրի հետ (1։1)։ Կերեք 2-ական թ/գ` օրը 3-4 անգամ։
Դեղնախտ. 50 գ քերուկը 24 ժամ թրմեք 1 լ եռջրում, կիպ փակված տարայի մեջ, տաք տեղում, քամեք, հումքը մզեք թուրմի մեջ։
Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ, շարունակեք 2-3 շաբաթ։

Մարսողությունը կարգավորող. 1 լ տարողությամբ ապակյա տարան լցրեք ծովաբողկի թարմ տերևներով, ավելացրեք օղի` մինչև հումքը ծածկվի, 2 շաբաթ թրմեք մութ հով տեղում։ Քամեք։ Ավելացրեք ջուր (2:1): Ոգեթուրմը թրմեք ևս 2 շաբաթ։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ։

Զգուշացում։ Չի կարելի խախտել վերոգրյալ դեղատոմսերում նշված չափաբաժինները։ Կարևոր է իմանալ, որ որպես համեմունք` մանանեխի փոխարեն կարելի է օգտագործել ծովաբողկի չորացրած տերևը։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Տեսանյութեր

Լրահոս