
«Դեմքով դեպի գյուղը շրջվելուց» հետո գյուղացին սկսեց ավելի արագ աղքատանալ. Լյովա Խաչատրյան

«Ձեր կարծիքով՝ 3.5% տնտեսական աճը որտե՞ղ պետք է ցույց տան: Չեն կարող ասել, թե գինի կամ կոնյակ են արտադրել ու արտահանել, դա սահման է անցնում և հետևում են, իսկ գյուղատնտեսության վրա բարդել ու տնտեսական աճի ցուցանիշը գոնե 3.5% ցույց տալ, կարող են, և դա հնարավոր է միայն գյուղատնտեսության միջոցով»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
Ըստ նրա՝ այն օրվանից, երբ Սերժ Սարգսյանը 2011թ-ին հանձնարարեց «դեմքով դեպի գյուղը շրջվել», այդ օրվանից գյուղացին սկսեց ավելի արագ աղքատանալ. «Լավ կլիներ այդ դեմքերը գյուղում չերևային: Եկան, տեսան գյուղում էլ ինչ կա, դա էլ վերացրին»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամի» վաղվա տպագիր համարում: