Բաժիններ՝

«Դեմ եմ»-ի լավ ու վատ կողմերը՝ ըստ Արտեմ Ասատրյանի

«Ես կարծում եմ, որ ընդհանրապես որպես նախաձեռնություն, «Դեմ եմ» շարժումը պետք է առաջին հերթին դիտարկենք դրական կողմից, որը մեր քաղաքացիներին իրազեկելն էր նոր կենսաթոշակային համակարգի մասին: Իսկ բացասականն, իհարկե, այն է, որ իրազեկումը ոչ լիարժեք և ոչ ճշգրիտ է: Այսինքն՝ իրականում ճշգրիտ տեղեկատվությունը հասցնելու ձևաչափը լիարժեք չի աշխատում, հակառակը՝ իրականացվում են տարբեր տիպի շահարկումներ և մանիպուլյացիաներ, որոնք հակառակ ազդեցությունն են ունենում` ստեղծելով բազմաթիվ թյուրըմբռնումներ հասարակության շրջանում»,- 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Ըստ նրա, օրինակ, ասվում է, որ պարտադիր կուտակային վճարը ոչ թե 5 % է, այլ սկսվում է 6.6%-ից մինչև 13% և այլն, մինչդեռ օրենքում հստակ ամրագրված է, թե ինչն է համարվում բազային եկամուտ. դա անվանական աշխատավարձն է, և օրենքով ամրագրված 5% պահումը կատարվում է անվանական աշխատավարձից: Օրենքի դրույթը հաշվի առնելով` ակնհայտ է, որ սխալ տեղեկատվություն է տրվում քաղաքացիներին. «Մեր ընդդիմախոսները, պնդելով, թե կուտակային վճարի չափը իրականում 6.6-13 % է, հաշվում են հարկված եկամտի նկատմամբ, սակայն պետք է բարեխղճություն ցուցաբերել և բացատրել ամբողջությամբ: Ստացվում է, որ ՀՀ քաղաքացիներին տրամադրվել է ոչ ճիշտ, սուտ տեղեկատվություն, և քաղաքացիները, օրենքով սահմանված դրույթներին տեղյակ չլինելով, լսելով այդ պարզունակ ձևակերպումները, դառնում են ապատեղեկատվության զոհ»:

Ամեն դեպքում, Ա.Ասատրյանը չի կարծում, որ շարժման հիմքում կուսակցական, քաղաքական գործոն կա:

 

Կարդացեք նաև

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամի» այսօրվա տպագիր համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս