Նեթանյահուն հայտարարել է, որ աջ կառավարությունը վտանգի մեջ է, քանի որ արաբ ընտրողները զանգվածաբար քվեարկում են:
«Այդ հայտարարությունը շատ տեղին էր, ճիշտ էր, բայց ես մի քիչ կասկածներ ունեմ, որ դա արվում է զուտ Սերժ Սարգսյանի անհատական խնդիրները ծագելու պարագայում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ խոսելով երեկ տեղի ունեցած՝ «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին, թե Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելը կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա:
«Արտաքին քաղաքականություն ենք մշակում, որը ձեռնոց է նետում Թուրքիային, երբ Ռուսաստանն է, որ սպառնում է մեր անկախությանը, ու մենք ինքնիշխանությունը փոքր քայլերով հանձնում ենք Ռուսաստանին»,- ասում է Ժիրայր Լիպարիտյանը:
ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ինտեգրացիոն նախագիծն ուղղված չէ Ռուսաստանի դեմ:
Նախագահ Պուտինի կողմից Երևան այցելելու հարցը գտնվում է օրակարգում:
Նախագահի աշխատակազմը հայտնել է, որ նման որոշումները գտնվում են շրջանների իրավասության ներքո:
Եթե քվեարկի յուրաքանչյուր ոք, ապա դա ամբողջովին կփոխի երկրի քաղաքական քարտեզը:
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Օգյուն Սամասթն անձամբ չի ճանաչել Հրանտ Դինքին, անտեղյակ է եղել նրա հեղինակած հոդվածներին:
Այս մասին հայտարարել է չինական CPMIEC (China National Precision Machinery Import & Export Corporation) ընկերության ներկայացուցիչը:
Դա Վրաստանի տարածքի բռնակցման ուղղությամբ կատարված ևս մեկ քայլ է:
Ի վերջո, ի՞նչ կերպ կարող է այլևս Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանը համագործակցել Եվրամիության հետ: Կստորագրվի՞ արդյոք քաղաքական փաստաթուղթ: Եվ արդյոք Ռուսաստանը կրկին չի՞ նպաստի, որ Հայաստանը «մեկ գիշերում» հրաժարվի ԵՄ-ի հետ բանակցությունների արդյունքներից, ինչպես եղավ 2013թ. սեպտեմբերի 3-ին: «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Հեյդի Հաուտալայի խոսքով` այժմ նոր քննարկումներ են ընթանում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի շուրջ, հատկապես` Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի վերաբերյալ:
Բորիս Նեմցովը սպանվել է ֆրանսիական Charlie Hebdo պարբերականի ծաղրանկարների հարցում իր հրապարակավ դիրքորոշման համար:
«Եթե մի կուսակցություն ամեն օր, որպեսզի չմոռանա, հայտարարում է, որ ցանկություն չունի ինձ հետ հանդիպելու` այդ թեման քննարկելու, ի՞նչ անհրաժեշտություն կա հրավիրելու, և ինչի՞ դա կարող է բերել»։ Նա ասաց, որ բոլոր ուժերին հրավիրել է, պնդել, որ մեծ հաճույքով այդ հնարավորությունը կընձեռի բոլորին, թեև որոշ քաղաքական ուժերի անձնապես հրավեր է հղել` ընդգծելու այդ ուժի կարևորությունը։ Իսկ եթե, Սարգսյանի խոսքով, ուժը կրկնում է ցանկության բացակայության մասին, ապա չարժե պարտադրել։ ՀՀ նախագահի համոզմամբ` կամա թե ակամա, ՀԱԿ-ը մասնակցելու է այդ քննարկումներին` անկախ նրանից` կո՞ղմ է այդ գործընթացին, թե՞ ոչ։ «Հո բոլորը չե՞ն կարող կողմ լինել»,- ասաց Սարգսյանը։
Այս մասին հայտարարել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը:
Բանակցային գործընթացը դադարեցվել էր 2011 թվականին՝ կապված Սենկակու կղզիների տարածքային վեճի հետ:
Շուլցն անհրաժեշտ է համարել Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունները վերականգնելը:
Ժնևյան բանակցությունների հաջորդ՝ 32-րդ, փուլն անցկացվելու է հունիսի 30-ին – հուլիսի 1-ին:
ՆԱՏՕ-ն չի ճանաչում Ռուսաստանի ու Հարավային Օսիայի միջև ստորագրված «դաշնակցության ու ինտեգրման մասին» պայմանագրի լեգիտիմությունը:
ԵՄ-ի առաջնորդները գագաթաժողովի ժամանակ կարող են որոշում ընդունել Բրյուսուլում ռուսական քարոզչությանը դիմակայելու հարցերով մարմին ստեղծելու մասին:
Մարգվելաշվիլին միջազգային հանրությանը կոչ է արել միավորել ջանքերը՝ կանխելու համար ինքնիշխան պետության տարածքի բռնակցումը:
Ես վստահ եմ, որ Ուկրաինայի ժողովուրդը դեռ արժանի ու օբյեկտիվ գնահատական կտա նրանց գործունեությանը, ովքեր երկիրը հասցրին այս իրավիճակին:
Վրաստանի ԱԳՆ-ը դա որակել է որպես Ռուսաստանի կողմից երկրի հանդեպ ագրեսիայի շարունակում:
Այս մասին երեկ երեկոյան հայտարարել է Ուկրաինայի նախագահ մամլո քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն:
Թե՛ տվյալ փաստաթուղթը, թե՛ դրա նման փաստաթուղթը, որը 2014 թվականի նոյեմբերին ստորագրվել է Աբխազիայի հետ, չեն հանդիսանում միջազգային գործող պայմանագրեր:
Օբաման ու Մերկելը նաև պայմանավորվել են հետագայում նույնպես Ուկրաինային ցուցաբերել տնտեսական աջակցություն՝ բարեփոխումների իրագործման համար:
«Ես պատրաստ չէի ընթերցելու մի փաստաթուղթ, որն ամրագրում է արտաքին քաղաքականության բնագավառում արդեն մի քանի տարի շարունակ ընթացող, մեր անկախությանը սպառնացող վտանգավոր փոփոխությունները»
Տեսանելի է, որ սեպտեմբերի 3-ից հետո Եվրամիության հետ գրեթե կանգ առած հարաբերություններում ինչ-որ գործընթաց է սկսվել: Ակնհայտ է նաև, որ Հայաստանի իշխանությունը դեռևս չի պատկերացնում այն սահմանը, որն իրեն կարող է թույլ տալ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման հարցում: Չի պատկերացնում, որովհետև չգիտի՝ որքանո՞վ դա թույլ կտա Ռուսաստանը:
Մարտի 10ին Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, գործարարներ Ռուբեն Վարդանյանը (Մոսկվա) և Նուբար Աֆեյանը (Բոստոն) ազդարարեցին «100 կյանք» (100 LIVES) նախաձեռնության մեկնարկը: Այս թեմային է անդրադարձել «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր նոր խմբագրականում: «Արմենպրես»ը ներկայացնում է այն ամբողջությամբ:
«Մեր հասարակությունը շատ յուրովի հասարակություն է, բավական է մի սխալ գործունեություն, և շատ արագ հուսախաբվում, հուսալքվում են, բավական է մի դրական գործ, և նորից հույս, հավատ է առաջանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով համատարած հիասթափության մասին:
«Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչները ընդգծել են Հայաստանում իրական և ոչ իմիտացիոն բարեփոխումների իրականացման հրամայականը, ընտրական բարեփոխումների, մասնավորապես 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցման անհրաժեշտությունը, ինչը հիմնարար նշանակություն ունի երկրում ժողովրդավարության կայացման համար: