
Պուտինի երևանյան այցի ժամկետը դեռ քննարկվում է. Պեսկով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի կողմից Հայաստան այցելելու ժամկետը քննարկվում է, այդ հարցը գտնվում է օրակարգում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը.
«Նախագահ Պուտինի կողմից Երևան այցելելու հարցը գտնվում է օրակարգում: Այն պատրաստվում ու քննարկվում է: Այն բանից հետո, ինչ կորոշվի ու կհաստատվի ստույգ ժամկետը, մենք անմիջապես կհայտնենք այդ մասին»: