Արտաքին քաղաքականություն ենք մշակում, որը ձեռնոց է նետում Թուրքիային, երբ Ռուսաստանն է սպառնում մեր անկախությանը. Լիպարիտյան

«Ես պատրաստ չէի ընթերցելու մի փաստաթուղթ, որն ամրագրում է արտաքին քաղաքականության բնագավառում արդեն մի քանի տարի շարունակ ընթացող, մեր անկախությանը սպառնացող վտանգավոր փոփոխությունները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց 1994-97 թվականներին Հայաստանի նախագահի ավագ խորհրդական, ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Ժիրայր Լիպարիտյանը` ներկայացնելով այն վտանգները, որոնք պարունակում է Հայոց ցեղասպանության հռչակագիրը:

Նա նշեց, որ հայ ժողովուրդն իր  անկախությունը կառուցեց՝ պայքարելով Ռուսաստանի ստեղծած-պարտադրած ԽՍՀՄ-ի ու նրա տիրապետության դեմ։ «Իսկ մենք այնպես ենք խոսում ու այնպիսի քայլեր ենք ձեռնարկում, որ կարծես  Թուրքիայից ենք բաժանվել։ Արտաքին քաղաքականություն ենք մշակում, որը ձեռնոց է նետում Թուրքիային, երբ Ռուսաստանն է, որ սպառնում է մեր անկախությանը, ու մենք ինքնիշխանությունը փոքր քայլերով հանձնում ենք Ռուսաստանին»,- ընդգծեց Լիպարիտյանը։ Դիվանագետի գնահատմամբ` մեր քաղաքական մտածելակերպը, հետևաբար՝ նաև Ցեղասպանության հռչակագրի իմաստն ու հետևանքները չենք կարող հասկանալ ու գնահատել, եթե ինքնորոշման կորստի ու Ցեղասպանությանը տված դերի միջև օրգանական կապը չտեսնենք:

Ժիրայր Լիպարիտյանի հետ հարցազրույցը՝ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս