Սթոլթենբերգը Ռուսաստանին կոչ է արել սեփական զորքերը դուրս բերել Վրաստանի տարածքից
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի ճանաչում Ռուսաստանի ու Հարավային Օսիայի միջև ստորագրված «դաշնակցության ու ինտեգրման մասին» պայմանագրի լեգիտիմությունը:
Սթոլթենբերգի խոսքերով՝ այդ պայմանագիրը հանդիսանում է տարածաշրջանի կայունության ու անվտանգության ամրապնդմանն ուղղված միջազգային հանրության ջանքերի խաթարման ուղղությամբ Ռուսաստանի կատարած հերթական քայլ.
«Այն խախտում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին, ԵԱՀԿ-ի սկզբունքներին ու Ռուսաստանի միջազգային պարտավորություններին»:
Սթոլթենբերգն ընդգծել է, որ Աբխազիան ու Հարավային Օսիան Վրաստանի անքակտելի մասն են, և որ ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությունը: Սթոլթենբերգը Ռուսաստանին կոչ է արել հետ վերցնել Աբխազիան ու Հարավային Օսիան որպես անկախ երկրներ ճանաչելու մասին իր որոշումը, ինչպես նաև սեփական զորքերը դուրս բերել Վրաստանի տարածքից: