Վրաստանի ԱԳՆ-ն արձագանքել է ռուս-օսական պայմանագրի ստորագրմանը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ռուսաստանի ու Հարավային Օսիայի միջև երեկ դաշնակցության ու ինտեգրման մասին համաձայնագրի ստորագրմանը: Վրաստանի ԱԳՆ-ը դա որակել է որպես Ռուսաստանի կողմից երկրի հանդեպ ագրեսիայի շարունակում:

Վրաստանի ԱԳՆ-ը հիշեցրել է, որ Ռուսաստանը սրանից առաջ էլ նման համաձայնագիր է ստորագրել Աբխազիայի հետ, և որ Ռուսաստանի այդօրինակ գործողությունները հանդիսանում են միջազգային իրավունքի խախտում՝ կապված պետությունների սահմանների անխախտության ու տարածքային ամբողջականության պահպանման հետ:

Վրաստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ երեկ ստորագրված պայմանագիրը, Աբխազիայի հետ ստորագրված պայամանագրի նման, ուղղված է Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ, և որ այդ պայմանագիրը նշանակում է Ցխինվալի շրջանի փաստացի բռնակցում:

Վրաստանի ԱԳՆ-ը միջազգային հանրությանը կոչ է արել իրավական ու քաղաքական անհրաժեշտ գնահատական տալ Ռուսաստանի ապօրինի գործողություններին և ձեռնարկել գործուն քայլեր, այդ թվում նաև անվտանգության միջազգային մեխանիզմներ ստեղծելով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031