Բաժիններ՝

ԵՄ-ի Խորհուրդն այսօր կքննարկի ՌԴ-ի դեմ սահմանած տնտեսական պատժամիջոցների երկարաձգման հարցը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Բրյուսելում իր աշխատանքներն է սկսում ԵՄ-ի անդամ 28 երկրների ղեկավարների պլանային երկօրյա գագաթաժողովը:

Հանդիպման ժամանակ եվրոպացի առաջնորդները քննարկելու են Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների երկարաձգման հարցը և ԵՄ-ի էներգոմիության ստեղծման հեռանկարները:

Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը գագաթաժողովի ժամանակ ԵՄ-ի երկրներին առաջարկելու է աջակցել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների երկարաձգմանը մինչև որ չիրագործվեն մինսկյան պայմանավորվածությունները:

Բացի այդ, ԵՄ-ի առաջնորդները գագաթաժողովի ժամանակ կարող են որոշում ընդունել Բրյուսուլում ռուսական քարոզչությանը դիմակայելու հարցերով մարմին ստեղծելու մասին: ԵՄ-ի առաջնորդները կարևորում են Ռուսաստանի տարածած ապատեղեկատվական կամպանիային հակազդելը:

Սրանից առաջ Bloomberg գործակալությունը հայտնել է, որ ԵՄ-ի անդամ 7 երկիր պատրաստ է հրաժարվել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս