Լոս Անջելեսում մեքենան կայանելիս Ջորջ Քլունիին հայեր են մոտեցել. armenpress.am
armenpress.am-ը գրում է. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին աշխարհի ոչ պաշտոնական մայրաքաղաք Նյու Յորքն անցյալ շաբաթ դարձավ խոշոր հայկական միջոցառումների կենտրոն:
Մարտի 10ին Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, գործարարներ Ռուբեն Վարդանյանը (Մոսկվա) և Նուբար Աֆեյանը (Բոստոն) ազդարարեցին «100 կյանք» (100 LIVES) նախաձեռնության մեկնարկը: Այս թեմային է անդրադարձել «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր նոր խմբագրականում: «Արմենպրես»ը ներկայացնում է այն ամբողջությամբ:
«Կազմակերպիչները նախատեսում են հավաքել ուշագրավ պատմություններ Հայոց ցեղասպանության վերապրածների և նրանց փրկիչների, այդ թվում՝ որոշ թուրքերի
մասին: «100 կյանք» նախագիծը սահմանում է 1 միլիոն դոլար արժողությամբ ամենամյա մրցանակ, որը կհանձնվի այն անձանց, որոնք իրենց կյանքը վտանգի
ենթարկելով փրկել են այլոց կյանքը աշխարհի ցանկացած մասում:
2016 թ. ապրիլի 24ին Երևանում հայտնի դերասան և հասարակական գործիչ Ջորջ Քլունին կհանձնի առաջին «Մարդկության զարթոնքի համար «Ավրորա» մրցանակը»: Ակնկալվում է, որ այս մրցանակի հաղթողները, որն այդպես է կոչվել Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի պատվին, որը 1919 թվականին նկարահանվել է «Հոշոտված Հայաստան» ֆիլմում, 1 միլիոն դոլար մրցանակը կփոխանցեն որևէ կազմակերպության, որի գործունեությունից նրանք ամենից շատ են ոգեշնչվել իրենց մարդասիրական նախաձեռնություններում:
Այս հատուկ մրցանակի ընտրող հանձնաժողովի համանախագահներն են Ջորջ Քլունին և Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Ուիզելը:
Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են Կոստա Ռիկայի նախկին նախագահ Օսկար Արիասը, ՄԱԿի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը, Ցեղասպանության հարցերով ՄԱԿի գլխավոր քարտուղարի խորհրդական Գարեթ Էվանսը, մարդու իրավունքների պաշտպան Հինա Ջիլանին և դոկտ. Գրեգորյանը:
«100 կյանք» նախագծի հիմնադիրները նաև նախատեսում են իրականացնել աշխարհի բազմաթիվ երկրների արխիվներում պահվող Հայոց ցեղասպանության
վերաբերյալ միլիոնավոր փաստաթղթերի թվայնացման հսկայական աշխատանքը:
Միջոցառման մեկնարկին ներկա էին հոլիվուդյան հանրաճանաչ աստղեր, Նյու Յորքի անվանի անձնավորություններ և հայտնի լրագրողներ CNNից, «CBS 60 րոպե»
հեռուստաշոուից և «Թայմ» շաբաթաթերթից: Ջորջ Քլունին և Ռուբեն Վարդանյանը մասնակցեցին մի քննարկման, որը վարում էր «Վաշինգտոն վիկ»ի (Washington Week) գլխավոր խմբագիր և PBS NewsHour հեռուստածրագրի համահաղորդավար ու համախմբագիր Գվեն Իֆիլը:
Ահա համառոտ հատվածներ Ջորջ Քլունիի ելույթից. «Հայաստանի մասին տեղեկացա իմ ընկերներից մեկի՝ Բոբ Մանուկյանի միջոցով, որն հավանաբար օգտվելով այն ժամանակվա իմ անտեղյակությունից, ասաց. «դու ծանոթ ես որոշ սենատորների, միգուցե կարողանաս խոսել նրանց հետ՝ Սենատում Հայոց ցեղասպանության հարցը քննարկելու համար»: Ես փորձեցի… Այնքան էլ լավ չստացվեց, ինչպես պատկերացնում եք:
Պարզվեց՝ մենք մի քանի ռազմակայան ունենք Թուրքիայում, որի մասին ես չգիտեի: Ինջիրլիկ, ով իմանար… Ես ցնցված էի: Եվ այդպես, սկսեցի ավելի շատ
տեղեկանալ Հայաստանի մասին ընկերական կապերի միջոցով: Ես դանդաղ առաջ էի գնում այս գործում… Միայն այն պատճառով, որ «ցեղասպանություն» բառը հորինվել էր 30 տարի ավելի ուշ, չի նշանակում, որ այն տեղի չի ունեցել… Կինս չգիտեր, որ ես հանդիպում էի Ռուբենի հետ:շ
Նա Ստրասբուրգ մեկնելու պատրաստությունների մեջ էր՝ Եվրոպական դատարան, որպեսզի պայքարի իսկական հայկական հետաքրքիր գործի համար: Երբ Լոս Անջելեսում մեքենաս էի կայանում, կայանատեղի աշխատակիցները բոլորը հայեր էին, նրանք մոտենում էին ինձ ու ասում. «Ես կուզենայի համբուրել Ձեր կնոջը… Դուք կարիք չունեք վճարելու կայանատեղի համար»:
Մանրամասներն` ահստեղ