«Շատ կարևոր է, որ ՀՀ նախագահն ասի՝ այլևս բարեկամ, քծնող, չգիտեմ՝ Կարեն Ավագյան, Աշոտյան երևույթը դադարում է գործելուց»
«Մեր հասարակությունը շատ յուրովի հասարակություն է, բավական է մի սխալ գործունեություն, և շատ արագ հուսախաբվում, հուսալքվում են, բավական է մի դրական գործ, և նորից հույս, հավատ է առաջանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով համատարած հիասթափության մասին: Նաև հավելեց. «Հիմա հանրապատության նախագահից շատ բան է կախված, որովհետև այսօր ինքը բացարձակ իշխանություն ունի, և, եթե ՀՀ նախագահը՝ ունենալով իշխանություն, և, ըստ էության, որևէ խոչընդոտ չունենալով հանդերձ՝ նախաձեռնի գործողություններ, որոնցում առկա կլինի պետական և ազգային շահը, վաղն այդ նույն ժողովուրդը, որին այսօր համարում ենք հուսալքված, հույս ձեռք կբերի: Շատ կարևոր է, որ հանրապետության նախագահն ինքը նախաձեռնի մի միջոցառում, որտեղ ինքը բոլորին ասի՝ գիտե՞ք ինչ, այլևս բարեկամ, քծնող, չգիտեմ՝ Կարեն Ավագյան, Աշոտյան երևույթը դադարում է գործելուց, և գործում է ծառայությունը պետությանը, մեր ժողովրդին, մեր ազգին: Ու ինքն առաջին օրինակը ցույց տա, որ բարեկամը և մյուսներն արտոնություններ և օրենքից դուրս գործունեություն ծավալելու իրավունքներ չունեն»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում: