ԱՄՆ-ը չի ճանաչում Ռուսաստանի ու Հարավային Օսիայի միջև պայմանագրի լեգիտիմությունը. Պետդեպարտամենտ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը չի ճանաչում Ռուսաստանի ու Հարավային Օսիայի միջև դաշնակցության ու ինտեգրման մասին պայմանագրի լեգիտիմությունը: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին.

«ԱՄՆ-ը չի ճանաչում Ռուսաստանի Դաշնության ու Վրաստանի օկուպացված տարածաշրջան Հարավային Օսիայի միջև այսօր ստորագրված այսպես կոչված պայմանագրի լեգիտիմությունը:

Թե՛ տվյալ փաստաթուղթը, թե՛ դրա նման փաստաթուղթը, որը 2014 թվականի նոյեմբերին ստորագրվել է Աբխազիայի հետ, չեն հանդիսանում միջազգային գործող պայմանագրեր»:

Փսակին ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակում է Աբխազիան ու Հարավային Օսիան համարել Վրաստանի անքակտելի տարածքներ: Փսակին Ռուսաստանին կոչ է արել կատարել 2008 թվականի հրադադարի մասին համաձայնագրի շրջանակներում ստանձնած բոլոր պարտավորությունները:

Ռուսաստանի ու Հարավային Օսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Լեոնիդ Թիբիլովը մարտի 18-ին ստորագրել են դաշնակցության ու ինտեգրման մասին պայմանագիր, որը ստորագրվել է 25 տարի ժամկետով՝ այն տասնամյակներով երկարաձգելու հնարավորությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031