Բաժիններ՝

«Արևելյան գործընկերության» նպատակը ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին անդամակցելը չէ. Մերկել

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բունդեսթագում հայտարարել է, որ ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ինտեգրացիոն նախագիծն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Մերկելը հավելել է, որ ծրագրի նպատակը դրան մասնակից երկրներին ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելը չէ:

Մերկելը հիշեցրել է, որ «Արևելյան գործընկերության» հերթական գագաթաժողովը պետք է մայիսին անցկացվի Ռիգայում, և որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրեր են ստորագրել միայն Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան.

«Այդ համաձայնագրերի նպատակն իրավական պետության ու հաջող տնտեսության կազմավորմանը եվրոպական աջակցությունն է, որպեսզի այդ երկրների մարդկանց համար ապահովվի ավելի լավ ապագա: Նպատակը չի կայանում ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին անդամակցելում: «Արևելյան գործընկերությունը» անփոփոխ է, ուղղված չէ որևէ մեկի դեմ»:

Մերկելն ափսոսանք է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշման կապակցությամբ, ով Ասոցացման համաձայնագրի հարցում մի շարք երկրների որոշմանը մոտենում է «կամ Ռուսաստանի հետ, կամ առանց» տեսանկյունից. «Խոսքը չի գնում է «կամ-կամ» ձևով հարցը դնելու մասին: Խոսքը գնում է այնպիսի որոշման մասին, որից կօգտվեն բոլորը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս