Շատ ցավալի է, որ Ռուսաստանը նման գործողությամբ պատասխանեց մեր քայլերին ու ջանքերին. Գարիբաշվիլի

Новости-Грузия լրատավական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանը տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված Վրաստանի ջանքերին պատասխանել է Հարավային Օսիայի հետ «դաշնակցության ու ինտեգրման մասին» պայմանագիր ստորագրելով.

«Դա Վրաստանի տարածքի բռնակցման ուղղությամբ կատարված ևս մեկ քայլ է: Մեզ համար շատ ցավալի է, որ Ռուսաստանը նման գործողությամբ պատասխանեց մեր քայլերին ու ջանքերին, որոնք ուղղված են տարածաշրջանում կայունություն պահպանելուն:

Ես միանշանակ բացասական եմ գնահատում Վրաստանի օկուպացված շրջանի հետ Ռուսաստանի կողմից նման ոչ լեգիտիմ պայմանագիր ստորագրելը»: Գարիբաշվիլին հավելել է, որ Վրաստանի իշխանություններն օգտագործում են հնարավոր բոլոր մեխանիզմները՝ միջազգային հանրության արժանի արձագանքի համար:

Տեսանյութեր

Լրահոս