Հայաստանի երկրորդ հեռուստալիքի լրագրող Արամ Գրիգորյանն այս տարվա ապրիլին իր ձեռքով արծաթե անմոռուկներ է պատրաստել և ուղարկել աշխարհի մի շարք երկրների նախագահների, այդ թվում` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, իսկ անմոռուկի մեկ այլ օրինակ էլ` ԱՄՆ առաջին տիկնոջը` Միշել Օբամային:
ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի կայքում զգալի ուշացումով տվյալներ են հայտնվել Ռուսաստանի Դաշնության 2014թ. պաշտոնական հաշվետվությունից, հայտնում է Haqqinaz-ը՝ հղում կատարելով ռուսական լրատվամիջոցներին:
40 զոհված ներգաղթյալի դի է հայտնաբերվել Լիբիայի ափերի մոտ այսօր:
Վրաստանի քննչական մարմիններն սկսել են հետաքննել դավադրությունը, որի մասնակիցները, ինչպես այսօր հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Լևան Իզորիան ճեպազրույցի ժամանակ, պլանավորել էին պետական իշխանության տապալում:
Սիրիացի ապստամբները հայտարարել են, որ քանի դեռ ռուսական ավիացիան հարվածներ է հասցնում իրենց դիրքերին, իրենք Ռուսաստանի օգնության կարիքը չունեն, հայտնում է Reuters-ը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մտադիր չէ ընդունել երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի՝ իր հետ հանդիպելու առաջարկությունը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Պատրիսիա» փոթորիկը, որը համարվում է ամերիկյան մայրցամաքի պատմության մեջ ամենահզոր փոթորիկը, հասել է Մեքսիկայի արևմուտքում գտնվող Հալիսկո նահանգի ափերին, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով հիդրոօթերևութաբաններին:
«Երբ մենք ունենք հավաքական նպատակ, նույնիսկ շատ փոքր, ինչպիսին վիզաների ազատականացումն է Ուկրաինայի և Վրաստանի հետ, հեշտ է իրականացնելը։ Այս երկրները հստակ գիտեն, որ շատ մոտ են այդ նպատակի իրականացմանը, նրանք պետք է աշխատանք իրականացնեն ու ունենան դա, սա կարճաժամկետ նպատակ է, օրինակ` Հայաստանը բաց կթողնի այս նպատակը»։
Սիրիայի նախագահին աջակցություն են հայտնում ինչպես՝ սիրիացի զինվորականները, այնպես էլ՝ նրանց ընտանիքները:
Չինաստանի Չժեցզյան համալսարանի պրոֆեսոր Սե Ցզոշին երկրում թեժ քննարկումներ է առաջացրել, երբ առաջարկել է աղքատ տղամարդկանց «կիսել» կանանց, որպեսզի երկրում լուծվի գենդերային լրջագույն անհավասարությունը:
«Ռուսաստանի ներգրավվածությունը սիրիական հակամարտությանը զգալիորեն թուլացնում է Թուրքիայի դիրքերը Սիրիայում, ինչը շատ կարևոր իրողություն է: Բացի այդ՝ Ռուսաստանի հիմնական միջամտությունը Սիրիայի հյուսիս-արևմտյան և հյուսիային շրջաններում է, որտեղ սիրիահայ համայնքն ունի բավականաչափ առարկայական ներկայություն: Բավական լուրջ երաշխիքներ են ստեղծվում սիրիահայ համայնքի անվտանգության համար»:
Ռուսաստանի արտգործնախարար Սրգեյ լավրովը հայտարարել է, որ Սիրիայում քաղաքական գործընթացը պետք է ներառի խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացում:
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում այսօր տեղի է ունեցել «Այո»-ի շտաբի անդրանիկ նիստը: Այն տեղի է ունեցել կենտրոնական շտաբի պետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ եւ տեւել է մոտ երկու ժամ:
«Երբ առաջին նախագահի ընտրությունն էր, հարց էինք տալիս, թե ո՞ւմ եք տեսնում երկրի նախագահի պաշտոնում: Գյուղացիներն ում տեսնում էին հեռուստաէկրանին, նրա անունն էլ տալիս էին: Մենք ստացանք Քլինթոնի ազգանունը, Մանուկյան, Մանուչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Շառլ Ազնավուր… հիմա նայում են, թե Հ1-ն ավելի շատ ում է ցույց տալիս՝ Հովիկ Աբրահամյան և Սեյրան Օհանյան»:
Ծանր օրեր են Վրաստանում, մեզ նորից փորձում են ճահիճը քաշել, որտեղից դուրս ենք եկել, սակայն ոչ ոք չի կարող ազգի մեջ սպանել սերը խոսքի ազատության հանդեպ: Մենք կհաղթահարենք բոլոր խոչընդոտները: «Ռուսթավի-2»-ը կլինի ազատ, ու Վրաստանն էլ կլինի ազատ:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կազմել է 16 առաջարկությունից ու պահանջից բաղկացած ցուցակ՝ ուղղված ԵՄ երկրների ղեկավարներին, որը կոչված է դադարեցնել քաոսը եվրոպական երկրների սահմաններին, հայտնում է Spiegel-ը:
Ռուսթավիի իրավապահները ձերբակալել են հանցավոր խմբի, որի անդամները մեղադրվում են մարդկանց ազատությունից ապօրինաբար զրկելու մեջ:
Ռուսական ռազմաօդային ուժերի գործողությունները արդյունք չեն տա առանց ցամաքային օպերացիայի, որն անցկացնում են Սիրիայի կառավարական զորքերը:
Վրաստանի փոխվարչապետ Կախա Կալաձեն ևս մեկ անգամ հայտարարում է, որ Վրաստանը ապագայում ևս մտադիր է շարունակել համագործակցությունը Ադրբեջանի ու SOCAR ընկերության հետ:
Արևմուտքի ծրագիրը նախատեսում էր միաժամանակ կրկնակի հարված՝ մի կողմից իսլամական պետությանը, մյուս կողմից՝ սիրիական իշխանություններին: Այս դեպքում ակնհայտ էր, որ սիրիական վարչակարգի դեմ արտաքին լուրջ գրոհ է սկսվելու : Հենց սրանով պայմանավորված Ռուսաստանը միջամտեց Սիրիական հակամարտությանը:
168.am-ի հարցին՝ թե ո՞ւմ եք տեսնում այդ դերում, սոցիոլոգն այսպես պատասխանեց. «Այդ հարցը ես նույնիսկ տվել եմ Սերժ Սարգսյանին և դրա պատասխանը չեմ ստացել: Ես նույնպես չեմ կարող ասել, շատ բարդ հարց է, որ նայում եմ՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մակարդակի քաղաքական գործիչներ մենք չունենք»:
Եվրամիությունը կարծում է, որ Իրանը պետք է ներգրավվի Սիրիայի կարգավորման բանակցություններում, հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին առաջարկում է խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլիին ու երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին հանդիպել իր հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Այդ մասին Մարգվելաշվիլին հայտնել է լրագրողներին:
ՀՀ 558 հազար 401 քաղաքացիներ, ովքեր ունեն նույ նականացման քարտեր, հնարավորություն կունենան դեկտեմբերի 6-ին նշանակված հանրաքվեի ժամանակ քվեարկել իրենց անձը հաստատող այդ փաստաթղթով։ Երեկ Ազգային ժողովի պետաիրա վական հանձնաժողովում քննարկվում էր Ընտրական օրենսգրքում, փոփոխություններ կատարելու մասին 2 այլընտրանքային նախագիծ.
Հանրության զգալի մասը պատկերացում չունի՝ ինչի՞ մասին է խոսքը, քանի որ քարոզարշավը չի բացատրում նոր սահմանդրության բնույթը, տարբերությունները գործող սահմանադրությունից: Այս կարծիքին է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) 8 զինվորական է սպանվել վերջին մի քանի օրերին Սիրիայում մղած մարտերի ժամանակ, նրանց թվում՝ նաև հրամանատարության սպան, ով հանդես էր գալիս որպես ռազմական խորհրդատու, հայտնում է իրանական Fars գործակալությունը:
Ռիխտերի սանդղակով 3,9 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել երեկ Իզմիր քաղաքում՝ Թուրքիայի հարավ-արևմուտքում, հայտնում է թուրքական Milliyet թերթը:
Ամերիկացի գեներալ Ջոն Ալլենը, ով ղեկավարում էր Սիրիայում ու Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիայի ուժերը, հրաժարական է ներկայացրել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բայց եթե մենք նույնիսկ ունենայինք «սուրկովյան» կամ «վոլոդինյան» տիպի քարոզիչներ, նրանք, միեւնույն է, իրենց նպատակին չէին հասնի, որովհետեւ հայերի մշակույթում պետության, տեղական իշխանաթն նկատմամբ վերաբերմունքը տարբերվում է ռուսական մշակույթից։ Հ
Ծառուկյանը, կոպիտ ասած, «յան» տվեց քաղաքականությունից, եւ, վսսստորեն, ընդդիմադիր դաշտն ամայացավ։