ID քարտերով թույլ կտան քվեարկել. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ 558 հազար 401 քաղաքացիներ, ովքեր ունեն նույ նականացման քարտեր, հնարավորություն կունենան դեկտեմբերի 6-ին նշանակված հանրաքվեի ժամանակ քվեարկել իրենց անձը հաստատող այդ փաստաթղթով։ Երեկ Ազգային ժողովի պետաիրա վական հանձնաժողովում քննարկվում էր Ընտրական օրենսգրքում, փոփոխություններ կատարելու մասին 2 այլընտրանքային նախագիծ.
ԲՀԿ-ն լքած Տիգրան Ուրիխանյանը իր հեղինակած նախագծով առաջարկում էր Ընտրական օրենսգրքում ավելացնել, որ կարելի է քվեարկել նաեւ նայնականացման քարտերով՝ միաժամանակ, նայնականաց ման պլաստիկ քարտում քաղաքացու ընտրություն կատարելու հանգամանքը փաստող էլեկտրոնային նշում կատարելու համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացնել համապատասխան նշում կատարող սարք։
Պլաստիկ այղ քարտերի վրա, ինչպես հայտնի է, հնարավոր չէ դրոշմակնիք դնել, այնպես, ինչպես ընտրությունների ժամանակ դա արվում է սովորական անձնագրերում։ Իսկ համապատասխան նշող սարքը, ըստ պատգամավորի, թույլ կտա վերահսկել, որ նույն անձը կրկնակի քվեարկության չմասնակցի։ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի, Արտակ Դավթյանի, Գագիկ Մինասյանի եւ Գագիկ Սելիքյանի հեղինակած նախագծով էլ առաջարկվում է պարզապես թույլ տալ նույնականաց ման քարտերով եւս քվեարկել։ Նշող սարքի ներդրումը ՀՀԿ-ն իրատեսական չի համարում։ Ուրիխանյանը պնդում էր, թե առանց վերահսկման մեխանիզմների հնարավոր չէ պատկերացնել նույնականացման քարտերով քվեարկությունը։
Ըստ նրա, նշող սարքերը ներդնելու համար շատ մեծ գումար պետք չէ. տեխնիկական նշման սարքն ընդամենը 1.5 դոլարին համարժեք դրամ արժե, իսկ էլեկտրոնային նշող սարքը՝ մինչեւ 30 դոլարին համարժեք դրամ։ «Թեկնածու ունենք, որին Եվրասիական տնտեսական միության գործադիր մարմնի նախագահի պաշտոնին եք ուղարկում, այ, իր առած զուգարանները եթե հետ բռնագանձվի օրենքի ուժով, կարելի է դրա հաշվին կազմակերպել այս էլեկտրոնային սարքերի ապահովումը։ Կարելի է զրկել պետական կառավարման համակարգի մի շարք գերատեսչությունների ուռճացված արարողակարգային ծախսերից կամ շքեղ ծառայողական մեքենաներից եւ կազմակերպել ընտրական գործընթաց։ Ես վստահ եմ, որ վաղ կգտնվի ցանկության պարագայում։ Հետևաբար, այդ բեռը անտանելի չէ, իմ կարծիքով»,– ասում էր Տիգրան Ուրիխանյանը։
Քննարկմանը մասնակցող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ ընտրությունների ընթացքը վերահսկող մեխանիզմներ արդեն կան։ «Երբ խոսվում է տեխնիկական նշում անելու մասին, ի՞նչ ենք անելու, քարտն ենք ծակելո՞ւ։ Դուք նշում կատարող սարքերի տեղադրման մասին եք խոսում, եթե կա գրող սարք, կա նաեւ ջնջող սարք, հետեւաբար, ուսումնասիրվե՞լ է այդ հանգամանքը, որովհետեւ մենք ականատեսն ենք եղել, որ անգամ դրոշմակնիքների պարագայում մարդը տարբեր քիմիական նյութերով ջնջում էր դրանք։ Քանի որ խոսքը վերաբերում է 1 օրվա ընթացքում ավելի քան 2000 տեղամասերում ընտրական գործընթացի կազմակերպմանը եւ հնարավոր է նաեւ տեխնիկական խափանումներ, ենթադրենք նախագիծը ընդունվեց, տեղի ունեցավ տեխնի-կական խափանում, ի՞նչ է տեղի ունենալու, ինչպե՞ս վարվի հանձնաժողովը, որ վաղը չասվի կրում էիր պատասխանատվություն, չկարողացար ապահովել… Այդքան սարքը հնարավոր չէ նախապես փորձարկել»,– ասում էր ԿԸՀ նախագահը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: