Բաժիններ՝

Սիրիայում մարտերի ժամանակ դարձյալ իրանցի բրիգադային գեներալ է սպանվել

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) 8 զինվորական է սպանվել վերջին մի քանի օրերին Սիրիայում մղած մարտերի ժամանակ, նրանց թվում՝ նաև հրամանատարության սպան, ով հանդես էր գալիս որպես ռազմական խորհրդատու, հայտնում է իրանական Fars գործակալությունը:

Գործակալության տվյալով՝ բրիգադային գեներալ Ռեզա Կխավարին սպանվել է Սիրիայի հյուսիսային Համա նահանգում տակֆիրիստական ահաբեկչական խմբավորման դեմ բախումների ժամանակ:
Նրա սպանության այլ մանրամասներ հայտնի չեն:

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամլո ծառայության ղեկավար, գեներալ Ռամեզան Շարիֆը հաստատել է 8 զինվորականների մահվան փաստը: Նա նաև հայտնել է, որ ահաբեկիչների զոհ են դարձել հիմնականում սպաները, քանի որ Սիրիայում իրանական կոնտինգենտ չկա՝ կան միայն ռազմական խորհրդատուներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031