Բաժիններ՝

Կախա Կալաձեն հայտարարել է, որ Վրաստանը այսուհետ ևս գազ կգնի ադրբեջանական SOCAR-ից

Վրաստանի փոխվարչապետ Կախա Կալաձեն ևս մեկ անգամ հայտարարում է, որ Վրաստանը ապագայում ևս մտադիր է շարունակել համագործակցությունը Ադրբեջանի ու SOCAR ընկերության հետ: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Կախա Կալաձեն հայտարարել է, որ Ադրբեջանին փոխարինելու մասին խոսակցություն չկա: Նրա խոսքով՝ խոսքն այն մասին է, որ Վրաստանը կարիք ունի գազի հավելյալ ծավալների:

«Փոխարինելու մասին խոսք չկա, խոսքը հավելյալ ծավալների մասին է, որոնք այսօր հարկավոր են երկրին ու շուկային: Այդ ժամանակ ես կհարցնեմ՝ ինչո՞ւ է տարիներ շարունակ Ռուսաստանից հավելյալ ծավալներ գնվել, եթե մենք ունեինք հնարավորություն օգտվել այն բնական գազից, որի մասին գնում է խոսքը:

Սնանկացած քաղաքական կուսակցությունները, քաղաքական ֆիգուրները փորձում են ներկայացնել դա ինչ-որ խնդիր, որ իբր Վրաստանը փորձում է փոխարինող գտնել Ադրբեջանին: Դա սուտ է: Մենք տարիներով համագործակցում ենք Ադրբեջանի հետ, այդ համագործակցությունը կշարունակվի նաև ապագայում»,- հայտարարել է Կալաձեն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կալաձեն հայտարարել էր, որ Ադրբեջանը չունի հնարավորություն ամբողջությամբ ապահովել Վրաստանի գազային կարիքները:
Դրան հետևել էր SOCAR Georgia-ի գլխավոր տնօրեն Մախին Մամեդովի պատասխանը, որի համաձայն՝ Ադրբեջանը ամբողջությամբ ապահովում է Վրաստանի գազային պահանջմունքը: Նա նշել է, որ Ադրբեջանը Վրաստան է մատակարարում 6 մլն խմ գազ օրական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս