Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի դեմ կոալիցիայի հրամանատարը հրաժարական է ներկայացրել

Ամերիկացի գեներալ Ջոն Ալլենը, ով ղեկավարում էր Սիրիայում ու Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիայի ուժերը, հրաժարական է ներկայացրել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ալլենին, ով այդ պաշտոնն զբաղեցնում է ավելի քան մեկ տարի, կփոխարինի նրա տեղակալ Բրետ Մակգարկը: Ալլենի հրաժարականը անսպասելի չի եղել:
Գեներալը ճանաչում էր ձեռք բերել այն բանի շնորհիվ, որ հաջողությամբ միավորել է իր ղեկավարության ներքո գործող 65 երկրների զինված ուժերը:

Դրա հետ միասին, Սիրիայում ամերիկյան քաղաքականությունը ենթարկվում է սուր քննադատության:

Մասնավորապես, ընդդիմախոսները քննադատում են Սիրիայում չափավոր ընդդիմության զորքերի ուսուցման ու սպառազինության ծրագիրը, ինչպես նաև ԱՄՆ-ի ռեակցիան Սիրիայում ռուսական միջամտությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս