Քաղաքագիտության ժամանակ-2. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Կարծում ենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանր քաղաքագիտական վերլուծությունները ոչ թե աոաջին նախագահի գաղափարական ուղղվածության արդյունք էին, այլ ժամանակի պարզագույն հրամայական: Ըստ ամենայնի, 2008-ի մարտի 1-ին հաջորդած երկու ու երեք տարիների ներքաղաքական իրադարձություններից հետո աոաջին նախագահը եկել էր այն եզրակացության, որ այսօրվա Հայաստանում իշխանության հասնելու համար եթե իշխանական լծակներին չես տիրապետում, պիտի առնվազն ֆինանսական լրջագույն լծակներ ունենաս։ Հավանաբար դա էր պատճառը, որ Տեր-Պետրոսյանը քաղաքագիտական միանգամայն բաց տեքստով դիմեց Հայաստանի ամենաերեւելի մեծահարուստներից Գագիկ Ծառուկյանին՝ միանալու եւ սատարելու իրեն։ Առաջարկն անսպասելի ու անակնկալ էր ոչ միայն շարքային քաղաքացիների, այլեւ հենց ՀԱԿ-ականների համար։

Ամենաստաժավոր ՀԱԿ-ականներից եւ արդեն ազատ արձակված քաղբանտարկյալներից շատերն անմիջապես լքեցին ՀԱԿ-ը, եւ ՀԱԿ– ն առնվազն կիսով կազմաքանդվեց։ Փոխարենը շարժումը որոշ ժամանակ շարունակվեց, ընդ որում՝ շնորհիվ ԲՀԿ-ի ու անձամբ Ծառուկյանի, որովհետեւ վերջինս իր հնարավորություններով կարողանում էր մարդաշատ պահել Ազատության հրապարակը։ Այնուհետեւ տեղի ունեցավ այն, ինչն ինձնից լավ գիտեք։ Ծառուկյանը, կոպիտ ասած, «յան» տվեց քաղաքականությունից, եւ, վսսստորեն, ընդդիմադիր դաշտն ամայացավ։

Ավելի ճիշտ՝ ընդդիմադիր դաշտը ոչ թե իսպաո ամայացավ, այլ ամբողջովին մնաց երիտասարդ քաղաքացիականների, սեֆիլյանականների, կրտսեր Սանասարյանի եւ կրտսեր Շահեն Հարությունյանի հույսին։ Ժամանակ առ ժամանակ Ազատության հրապարակում որոշ ընդդիմադիր երկրապահների ձայներ էլ են հնչում, բայց դրանք առանձնապես եղանակ չեն ստեղծում։ Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, վերջինս ոչ միայն առնվազն կիսով կազմաքանդվեց. առնվազն կիսով կազմաքանդվեց նաեւ ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցությունը, որը, փաստորեն, 2007-ին ծայր առած պատկառելի շարժման կցկտուր արդյունքն էր։

Կարճ ասած՝ դաշտը մնացել է կտրիճներին։ Բայց, պարզվում է, ընդդիմադիր դաշտին տիրություն անելու համար կտրիճ լինելը բավարար պայման չէ։ Կտրիճ լինելու համար այսօր ոչ միայն ընդդիմադիր նոր ու թարմ գաղափարներ պիտի ունենաս, այլեւ կազմակերպչական լրջագույն կարողություններ, որոնց թվում, ցավոք սրտի, ֆինանսականը չափազանց կարեւոր նշանակություն ունի։ Ծառուկյանի քաղաքական ժամանակավոր հաջողությունը դրա ապացույցն է»:

Հրապարակումն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս