Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ռուսաստանի Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող Higer մակնիշի ուղեւորատար ավտոբուսը վթարի է ենթարկվել:
Այն, որ իրանական գազի, տարանցումը Հայաստանի համար նպաստավոր կլինի՝ պարզ է, բայց արդյոք դրան կհամաձայնի՞ Ռուսաստանը։ Վրաստանյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Ա. Սարգսյանի թբիլիսյան հանդիպումներում քննարկվել են ոչ միայն առկա ծրագրերի, այլեւ հեռանկարային էներգետիկ համատեղ նախագծերի իրագործման հարցեր։ Հայաստան-Վրաստան 4-րդ բարձրավոլտ էլեկտրահադորդման գծի շինարարությունն ընթացքի մեջ է, եթե 2017-ին ավարտվի, երկու երկրները կարող են դուրս գալ ոուսաստանյան էներգետիկ շուկա։
Իրավապահները քրեական գործ են հարուցել Տուլայի մարզում ՃՏՊ-ի փաստով, ինչի հետևանքով զոհվել է Հայաստանի 7 քաղաքացի, հայտնում է Interfax-ը:
Տուլայի մարզի նահանգապետ Վլադիմիր Գրուզդևն իր ցավակցություններն է հայտնել Տուլայի մոտ Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով զոհված զոհերի հարազատներին:
Ռուսաստանի ՆԳՆ Տուլայի մարզի վարչությունում դիտարկվում են գիշերը Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի երկու հնարավոր վարկածներ:
Կադրեր՝ Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի դեպքի վայրից:
Չցանկանալով թերագնահատել հակառակորդի տրամադրության տակ եղած սպառազինության և տեխնիկայի ծավալները, այդուհանդերձ պետք է ասեմ, որ սեփական բանակի գերզինվածության մասին Ադրբեջանի հոխորտանքները ավելի շատ քարոզչություն է, քան իրականություն: Բաքուն սիրում է ուռճացնել իր հնարավորությունները, մեկի փոխարեն ներկայացնել տասը` առանց հաշվի առնելու դրանց որակական չափանիշներն ու կիրառման արդյունավետության աստիճանը:
Ամերիկյան արբանյակը, որն աշխատել է ինֆրակարմիր դիապազոնում, Սինայի թերակղզում ռուսական А321 ինքնաթիռի աղետի պահին գրանցել է ջերմային բռնկում, հայտնում է ամերիկյան CBS հեռուստաալիքը:
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության երկրորդ «Իլ-76» ինքնաթիռն է այսօր վայրէջք կատարել Սանկտ Պետերբուրգում Մոսկվայի ժամանակով ժ. 04:16-ին, հայտնում է LifeNews-ը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ռուսաստանի Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող Higer մակնիշի ուղեւորատար ավտոբուսը վթարի է ենթարկվել: РИА Новости-ի նախնական տեղեկություններով՝ վթարի ենթարկված ավտոբուսի ուղեւորների մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են: Կա 8 զոհ և 35 հոսպիտալացված: Ավտոբուսում եղել է 63 մարդ: Վարորդը չի տուժել:
Նոյեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 03.10-ին ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ վթարի է ենթարկվել Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը:
Հետաքրքիր զուգադիպությամբ և ԵԱՏՄ, և ՀԱՊԿ ռոտացիոն ղեկավարումն առաջիկա տարում անցնում է Հայաստանին: Եթե արդեն որոշված է, որ ԵԱՏՄ «վարչապետի» պաշտոնը 4 տարով ստանձնելու է Տիգրան Սարգսյանը, էլ ավելի հետաքրքիր, եթե չասենք ինքնատիպ է Սերժ Սարգսյանի հաջորդ կադրային էնդշպիլը:
Փակ հանդիպման ընթացքում, երբ անդրադարձ է եղել սահմանադրական փոփոխություններին եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Մատվիենկոյին կոչ է արել ՀՀ իշխանություններին հորդորել՝ ձեռնպահ մնալ սահմանադրական փոփոխություններ անցկացնելուց, Մատվիենկոն պատասխանել է, որ դա, բացառապես, սուվերեն Հայաստանի ներքին գործն է եւ ՀՀ քաղաքացիներն են որոշելու` ընդունե՞լ այդ փոփոխությունները, թե` ոչ:
Բյուջեի խորհրդարանական քննարկումներն իրականում անիմաստ զբաղմունք են, եթե, իհարկե, իմաստալից չհամարենք այն, որ դրանց ընթացքում պատգամավորների մեծ մասը համապատասխան ոլորտի ֆինանսավորումն ավելացնելու լոբբինգի դիմաց հիմքեր է ստեղծում հաջորդ՝ ծանր տարին «թեթև» անցկացնելու համար:
Նախագահ Էրդողանի և ԱԶԿ հաջողությունը պայմանավորված է հենց այն փաստով, որ ընտրություններն անցկացվեցին չափազանց արտակարգ անվտանգության և քաղաքական պայմանների առկայության ներքո: Բռնության ալիքը, որն աննախադեպ արյունահեղության պատճառ դարձավ արևելյան և հարավարևելյան Անատոլիայում, ինչպես նաև՝ բազմամարդ քաղաքներն «աշխատեցին» ԱԶԿ-ի օգտին, ով խոստացել է պայքարել ամեն տեսակի ահաբեկչության դեմ:
Կենցաղային մակարդակից մինչև քաղաքական քննարկումներ՝ ամենահաճախ հնչող հարցն այն է, թե երբ է Հայաստանը երկիր դառնալու: Կարելի է այդ հարցին պատասխանելու համար մի քանի էջանոց տարբերակների ցանկ գրել:
Խոսելով հայ-ռուսական միջտարածաշրջանային չորրորդ համաժողովի մասին՝ տիկին Մատվիենկոն վստահություն է հայտնել, որ այն նոր թափ կհաղորդի երկու երկրների տարածաշրջանների միջև հարաբերությունների խորացմանը, գործարար կապերի ընդլայնմանն ու առևտրաշրջանառության ծավալների աճին:
«Խորհրդարանական կառավարման համակարգը տալիս է կայուն ժողովրդավարության հնարավորություն»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց հույն դասախոս, Լիոնի համալսարանի գիտաշխատող, հեղինակավոր հույն քաղաքական, տնտեսական, իրավական վերլուծաբան Նիկոս Լիգերոսը:
Մենք չենք կարող անվանել այդ ընտրություններն արդար ու ժողովրդավարական: Այս մասին հայտարարվել է ԵԽԽՎ մոնիտորինգային առաքելության 3 գերմանացի անդամների Ֆրանկ Շվաբեի (Frank Schwabe), Ուտե-Ֆինկխ Կրամերի (Ute Finckh-Kraemer) ու իռլանդացի Մայքլ Մաք-Նամարի (Michael McNamara) հայտարարության մեջ:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նամակ է գրել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ կապված ավելի վաղ համացանցում հայտնված Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի հեռախոսային խոսակցությունների հետ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր կայացած մամլո ասուլիսում «Կոգալիմավիա» ընկերության ղեկավարությունն իր վրայից գցել էր պատասխանատվությունը՝ հայտարարելով, թե ինքնաթիռի կործանման միակ հավանական պատճառը մեխանիկական ազդեցությունն է:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կատարել Եգիպտոսում Airbus A321-ի աղետի պատճառների ուսումնասիրություն, մինչև չպարզվեն աղետի բոլոր մանրամասները:
«Չի կարելի անվերջ շահարկել արտաքին գործոնները, առավել ևս, երբ համաշխարհային տնտեսությունը միանշանակ մտել է աճի փուլ»:
Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը նոյեմբերի 1-ին երկրում կայացած խորհրդարանական ընտրություններն անվանել է «ամենաամոթալին Ադրբեջանի ողջ պատմության մեջ», հայտնում է contact.az-ը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դարձյալ ցավակցել է Եգիպտոսում ավիաաղետի զոհերի հարազատներին, հայտնում է RIA Novosti-ն:
Նոյեմբերի 1-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը Գյումրիում էր: Հանրային բանախոսները հիմնականում կոչ են արել ոչ ասել դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին:
Դավութօղլուի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կողմից ձևավորած կառավարությունը հավատարիմ կմնա նախորդ տարիներին իր առաջ դրված նպատակներին:
Հարցին՝ ինչո՞ւ չեք միանում «Ոչ»-ի մյուս ճակատներին՝ Հ. Բագրատյանն այսպես պատասխանեց. «Միանալ-չմիանալու ի՞նչ կա, թող ինձ միանան, գնամ մեկին միանամ, ուժ տամ, որ ի՞նչ, սա ընտրություն չէ, հարգում եմ և՛ «Ոչ»-ի ճակատին, և՛ «Նոր Հայաստան»-ին, բայց չեմ կարծում, որ մեկը ինձնից առավել է, որ գնամ միանամ: Սա միասնականության խնդիր չի պահանջում: Մենք նրանց գնացել, ասել ենք՝ որտեղ ենք եղել, որ բնակավայրերում ենք եղել»:
«Թուրքիան շատ բարդ և ապագայում անկայուն տարածաշրջանում է` հրով և սրով շրջապատված, տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները բացասական ազդեցություն են ունենում երկրի վրա, Թուրքիայի տարաձայնություններն իր արևմտյան դաշնակիցների հետ որոշ չափով պայմանավորված էին այդ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով»:
«Այս փոփոխությունը դեպի լա՞վն է, թե՞ ոչ, ես դրանում չեմ համոզվել, չի կարելի ներկայացնել մի փաստաթուղթ, երբ կասակածելի է, դրանք կլինե՞ն ռեֆորմներ, թե՞ ոչ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների նախագծի մասին: