Բաժիններ՝

ԵԽ ԽՎ առաքելության անդամները հայտարարել են Ադրբեջանի ընտրությունների՝ ոչ ժողովրդավար ու անարդար անցնելու մասին

Մենք չենք կարող անվանել այդ ընտրություններն արդար ու ժողովրդավարական: Այս մասին հայտարարվել է ԵԽԽՎ մոնիտորինգային առաքելության 3 գերմանացի անդամների Ֆրանկ Շվաբեի (Frank Schwabe), Ուտե-Ֆինկխ Կրամերի (Ute Finckh-Kraemer) ու իռլանդացի Մայքլ Մաք-Նամարի (Michael McNamara) հայտարարության մեջ:

Պատգամավորների համատեղ հայտարարության մեջ, որը փոխանցվել է Turan գործակալությանը, ասվում է, որ «չնայած այն նյութատեխնիկական բազային, այդ ընտրությունները չեն ուղեկցվել քաղաքական ազատությամբ, խոսքի ու մամուլի, հավաքների ազատությամբ, այդ պատճառով էլ չեն կարող համարվել դեմոկրատական»:

Այնուհետ նկարագրված է Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների վատ վիճակը, խոսվում է իշխանությունների կողմից քաղաքացիական հասարակության ու մարդու իրավունքների հարցերով զբաղվող հ/կ-ների վիճակի մասին: Հիշատակվում են հայտնի իրավապաշտպաններ Լեյլա Յունուսի, Արիֆ Յունուսի, Ինտիգամ Ալիևի, Ռասուլ Ջաֆարովի ու այլոց անօրինական կալանավորումները:

«Ազատ խոսքի ու մամուլի ճնշումը երկար ժամանակ տեղի ու միջազգային հանրության անհանգստության առարկան է, սակայն հիմա լրագրողների հետապնդումների միտումներն ու նրանց կալանավորումները հնարովի մեղադրանքների հիման վրա ավելի են ուժեղացել»,- ասված է հայտարարության մեջ:

Կարդացեք նաև

ԵԽ ԽՎ դիտորդական առաքելության անդամները ափսոսանք են հայտնել, որ իշխանություններն այդպես էլ չեն ստեղծել պայմաններ, որպեսզի Ադրբեջանի խորհրդարանանական ընտրություններին ներկա գտնվեն ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի մոնիթորինգային խմբի անդամները:

«Մենք մտադիր չենք դասեր տալու Ադրբեջանի ժողովրդին կամ նրա ղեկավարությանը: Մենք այստեղ դրա համար չենք եկել: Այդուհանդերձ՜ ինչ վերաբերում է եզրակացություններին, որ արել է ԵԽ ԽՎ դիտորդական առաքելությունը, հարկավոր է նկատի ունենալ, որ այն ներկա է եղել չափազանց քիչ ընտրատեղամասերում: Դա բավարար չէ ընտրությունների որակի մասին եզրակացություններ անելու համար: Այսպես, ԵԽ ԽՎ-ն հետևել է 125 ընտրատեղամասերից ընդամենը 1-ում ձայների 0,5%-ի հաշվարկի ժամանակ, ինչը բավարար չէ, որ եզրակացություններ արվեն ամբողջ երկրում տիրող վիճակի վերաբերյալ: Սակայն անգամ այդ ընտրատեղամասերում տեսանելի էին ակնհայտ խախտումներ»,- ասված է հայտարարության մեջ:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս