Բաժիններ՝

Հայտնի են կործանված А321-ի «սև արկղի» առաջին տվյալները

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր կայացած մամլո ասուլիսում «Կոգալիմավիա» ընկերության ղեկավարությունն իր վրայից գցել էր պատասխանատվությունը՝ հայտարարելով, թե ինքնաթիռի կործանման միակ հավանական պատճառը մեխանիկական ազդեցությունն է:

«Կոգալիմավիայի» գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Սմիրնովը հայտարարել էր, որ ինքնաթիռի կործանման հավանական վարկածը արտաքին ազդեցությունն է:

Սակայն «սև արկղի» վերծանման առաջին տվյալները վկայում են, որ ինքնաթիռը չի ենթարկվել արտաքին ազդեցության: Տեխնիկապես ինքնաթիռը եղել է սարքին վիճակում, պնդում են ավիաընկերությունում՝ վիճարկելով միկրոճաքերի վարկածը, որն առաջացել է ինքնաթիռի պոչի հատվածում 14 տարի առաջ Կահիրեի օդանավակայանում:

Մինչ այդ, Եգիպտոսի ավիացիոն պատահարների կոմիտեում Reuters-ի աղբյուրը, որն զբաղվում է «սև արկղերի» տվյալների վերծանմամբ, հայտարարել է, որ ինքնաթիռը կործանումից առաջ չի ենթարկվել արտաքին ազդեցության՝ «սև արկղերում» գրանցված չէ աղետի ազդանշանի ուղարկման փաստ:

Ինքնաթիռի անձնակազմն աղետի ազդանշաններ չի ուղարկել, հայտնել է աղբյուրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս