ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժային կփոխարինի Վաղարշակ Հարությունյանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հետաքրքիր զուգադիպությամբ և ԵԱՏՄ, և ՀԱՊԿ ռոտացիոն ղեկավարումն առաջիկա տարում անցնում է Հայաստանին: Եթե արդեն որոշված է, որ ԵԱՏՄ «վարչապետի» պաշտոնը 4 տարով ստանձնելու է Տիգրան Սարգսյանը, էլ ավելի հետաքրքիր, եթե չասենք ինքնատիպ է Սերժ Սարգսյանի հաջորդ կադրային էնդշպիլը:
Թերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ` վերևներում մտմտում են, որ Հայաստանից ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժային կփոխարինի ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը, որին 1999-ի հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո պաշտոնանկ արեց Ռոբերտ Քոչարյանը, վերջինիս զրկելով գեներալ-լեյտենանտի կոչումից, անվանելով «ասֆալտի գեներալ», որովհետև նա համարձակություն էր ունեցել «տրորել» Քոչարյանի ոտքը, հատկապես՝ Մեղրիի փոխանակման խնդրով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: