
Պուտինը՝ Airbus-ի կործանման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դարձյալ ցավակցել է Եգիպտոսում ավիաաղետի զոհերի հարազատներին, հայտնում է RIA Novosti-ն:
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ ցավակցություններս հայտնել զոհերի հարազատներին»,- ասել է նա այսօր ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպմանը, ով գլխավորում է А321 ինքնաթիռի կործանման պատճառներն ուսումնասիրող կառավարական հանձնաժողովը:
«Դա մեծ ողբերգություն է: Մենք սրտով ու հոգով ձեզ հետ ենք»,- հավելել է ՌԴ նախագահը:
«Նման ողբերգությունների ժամանակ, նման ժամերին, անկասկած, շատ կարևոր է զգալ մտերիմների աջակցությունը, ողջ երկրի կարեկցանքն այդ սարսափելի աղետի կապակցությամբ»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ ռուսական ու խորհրդային ավիացիայի ողջ պատմության մեջ ամենախոշոր ավիաաղետը տեղի է ունեցել շաբաթ օրը Սինայի թերակղզում: