Լևոն Զուրաբյանի կոչը Մատվիենկոյին. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոն երեկ ԱԺ ոսկեզօծ դահլիճում Ռուսաստանի Դաշնային Խորհրդի պատվիրակության եւ Հայաստանի Ազգային Ժողովի ներկայացուցիչների հանդիպմանը հայտարարել է, թե սահմանադրական փոփոխությունները Հայաստանի ներքին գործն են: Սույն փակ հանդիպման ընթացքում, երբ անդրադարձ է եղել սահմանադրական փոփոխություններին եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Մատվիենկոյին կոչ է արել ՀՀ իշխանություններին հորդորել՝ ձեռնպահ մնալ սահմանադրական փոփոխություններ անցկացնելուց, Մատվիենկոն պատասխանել է, որ դա, բացառապես, սուվերեն Հայաստանի ներքին գործն է եւ ՀՀ քաղաքացիներն են որոշելու` ընդունե՞լ այդ փոփոխությունները, թե` ոչ:

Արդեն լրագրողների հետ զրույցում Մատվիենկոն անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտությանը՝ նշելով, որ Ռուսաստանը բոլոր ջանքերը գործադրել ու գործադրում է խնդրի խաղաղ կարգավորման հարցում. «Ցավոք սրտի, խնդրի լուծման ուղիները գտնելու հարցը ձգձգվում է»,- հայտարարել է Մատվիենկոն ու շեշտել՝ ուժային լուծում չի կարող լինել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30