Տուլայի նահանգապետը նոր մանրամասներ է ներկայացրել Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից

Տուլայի մարզի նահանգապետ Վլադիմիր Գրուզդևն իր ցավակցություններն է հայտնել Տուլայի մոտ Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով զոհված զոհերի հարազատներին:

Նա տեղեկացրել է, որ ավտովթարի հետևանքով տուժել է 47 մարդ:
«7 մարդ է զոհվել այդ սարսափելի վթարի հետևանքով, նախնական տվյալներով, բոլորը Հայաստանի քաղաքացիներ են: Խորապես ցավակցում եմ զոհերի հարազատներին ու ընտանիքներին»,-Twitter-ում գրառում է կատարել Գրուզդևը:

Նահանգապետը նշել է, որ ավտոբուսում գտնվել է 63 մարդ, նրանցից 47-ը տուժել են: «ՃՏՊ-ի վայրում աշխատել է շտապօգնության 13 բրիգադ: Տուլայի բժիշկները ցուցաբերում են անհրաժեշտ օգնությունը: «Թեժ գծի» հեռախոսահամարն է – 8 800 200 71 02»,- հավելել է նա:

Ավելի վաղ ՌԴ ներքին գործերի նախարարության Տուլայի մարզի վարչության մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Յարցևը տեղեկացրել էր, որ վթարի հետևանքով զոհվել է Հայաստանի 7 քաղաքացի, 35 մարդ հոսպիտալացվել է:
Իր հերթին, արտակարգ ծառայություններում աղբյուրը հայտնել է, որ 35 տուժածից 7-ի վիճակը ծանր է, ևս 10 մարդու վիճակը գնահատվում է միջին ծանրության: Բոլոր տուժածներն ուղարկվել են Ուզլովայայի, Կիրեևսկի ու Բոգորոդիցկի հիվանդանոցներ:

Ավտոբուսի վթարի վայրում վթարա-փրկարարական աշխատանքները գրեթե ավարտվել են: ՌԴ ԱԻՆ աշխատակիցները ներկայում զբաղվում են ավտոբուսի տեղափոխմամբ:
Երթևեկությունը ներկայում ավտոմայրուղում վերականգվել է, սակայն ոչ ամբողջությամբ, քանի որ վթարի վայրում դեռ գտնվում են ուղևորների իրերը:

qartez

Հիշեցնենք, որ այսօր գիշեր Ուզլովսկայա շրջանի «Դոն» դաշնային մայրուղում Մոսկվայից Երևան ուղևորվող Hyundai ավտոբուսը կողաշրջվել էր: Նախնական տեղեկություններով՝ վարորդը կարող էր քնել ղեկին, ինչից հետո մեքենան ընթացել էր մոտ 200 մետր ու կողաշրջվել: Մեքենայի սրահում հրդեհ չի ծագել:

Ավտոբուսի վթարից չտուժած քաղաքացիները գտնվում են ժամանակավոր տեղակայման կետում՝ Ուզլովոյի Юность կինոթատրոնի շենքում:

Ռուսաստանի ԱԻՆ-ի Տուլայի մարզի գլխավոր վարչությունում բացվել է «թեժ գիծ»՝ 8(4872)21-16-09 հեռախոսահամարով:

Տեսանյութեր

Լրահոս