«Ադրբեջանի հոխորտանքները ավելի շատ քարոզչություն է, քան իրականություն». Լևոն Մնացականյան
ԼՂՀ Պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը պատասխանել է մոսկովյան «Նոյան Տապան» թերթի հարցերին
– Այսօր ողջ հայության ուշադրությունը սևեռված է հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին: Ո՞րն է, Ձեր կարծիքով, իրադրության ներկայիս աննախադեպ սրման պատճառը:
– Նախ ասեմ, որ ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծում լարվածության աճնկատվեց դեռևս նախորդ տարվա հուլիս-օգոստոսիցսկսած, որը որոշակի ընդհատումներով, սակայն խոշորտրամաչափի հրետանային զինատեսակներիաստիճանական ներգրավմամբ ու ինտենսիվկիրառմամբ, շարունակվում է առայսօր: Ինչ վերաբերում է վերջին շրջանում շփման գոտում տեղգտնող սրացումների պատճառներին, ապա եսդրանցից կառանձնացնեի հետևյալները. նախ`քաղաքական տեսանկյունից պաշտոնական Բաքուննման քայլերով փորձում է միջազգային հարթակումցույց տալ իր անհանդուրժողականությունը հակամարտության գոտումհաստատված «status-quo»-ի հանդեպ և այդ իսկ ճանապարհով ճնշում գործադրելհիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցների վրա, իսկռազմական տեսանկյունից` փորձարկել սեփական զինուժի պատրաստականությունը`առավել լուրջ և լայնածավալ մարտականգործողություններ վերսկսելու համար:
Իհարկե, կան նաև դրանցից ածանցվող այլպատճառներ ևս, որոնք ավելի շատ նպատակաուղղված են ինչպես ներքին լսարանիհետաքրքրությունները բավարարելու, այնպես էլ հայկական կողմի վրահոգեբանական ազդեցություն թողելու նպատակով:
– Ի՞նչ է հակադրում ԼՂՀ պաշտպանության բանակը ադրբեջանական գերզինված բանակին: Կարելի է արդյո՞ք իմանալ, թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվում հակառակորդի ագրեսիվ պահվածքը ճնշելու համար: Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին հուզում է հետևյալ հարցը. Ի՞նչքան կարող են ԼՂՀ պաշտպանության բանակի ուժերը դիմակայել ադրբեջանական բանակին, որը վերջին տարիներին մի քանի անգամ ավելացրել է իր զինանոցը:
– Չցանկանալով թերագնահատել հակառակորդի տրամադրության տակ եղած սպառազինության և տեխնիկայի ծավալները, այդուհանդերձ պետք է ասեմ, որ սեփական բանակի գերզինվածության մասին Ադրբեջանի հոխորտանքները ավելի շատ քարոզչություն է, քան իրականություն: Բաքուն սիրում է ուռճացնել իր հնարավորությունները, մեկի փոխարեն ներկայացնել տասը` առանց հաշվի առնելու դրանց որակական չափանիշներն ու կիրառման արդյունավետության աստիճանը: Հակառակ դրան հայկական կողմը գլխավոր շեշտը դնում է ոչ միայն սպառազինության և տեխնիկայի քանակական ցուցանիշների, այլև որակական բնութագրերի վրա:
Ելնելով այս իրողությունից վստահաբար կարող եմ ասել, որ ԼՂՀՊաշտպանության բանակն ունի ադրբեջանական զինուժին պատվով դիմակայելու բոլոր տեխնիկական և բարոյահոգեբանական հնարավորությունները, որոնքպարբերաբար իրենց արտահայտությունն են գտնում առաջնային գծում տեղ գտնողզարգացումներում: Պատերազմների փորձը ցույց է տալիս,որ հզոր ևպաշտպանունակ է այն բանակը, որը բացի գերժամանակակից.